Դաշնակցությունը «վարչապետի կոչը դիտում է որպես Հայաստանում սահմանադրական կարգի դեմ կատարված քայլ»

19.05.2019 23:24
1114

Ընդամենը մեկ օր առաջ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ՝ արձանագրելով, որ վերջին շրջանում ահագնացած ատելության խոսքը, փողոցային արդարադատության մերժելի դրսևորումները, հանրությանը բաժանարարնելով թշմանացնելն ու երկրում անհանդուրժողականության մթնոլորտի շիկացումը խաթարում են Հայաստանում ժողովրդավարական և պետական ինստիտուտների կայացմանը և լրջագույն սպառնալիք են երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների լուծմանը։

Այն համոզումն ունեինք, որ երկրի քաղաքական իշխանությունը և հատկապես վարչապետ Ն․Փաշինյանը քաղաքական կամք կդրսևորի և համապատասխան միջոցներ կձեռնարկի՝ երաշխավորելու պետական իշխանության առանձին մարմինների և հատկապես իրավապահ համակարգի անխափան գործունեությունը՝ երկրին վերադարձնելով բնականոն զարգացման ընթացքը։

Ավաղ, մեր սպասելիքները չարդարացան․ամենայն համոզումով գտնում ենք և արձանագրում, որ վաչապետ Փաշինյանի՝ «վաղն առավոտյան հանրապետության առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու» ժողովրդին ուղղված կոչը անդառնալի հետևանքներով հղի նոր մարտահրավեր է՝ ուղղված պատերազմի և խաղաղության մեջ ապրող հայ ժողովրդին, երկրի կայունությանն ու անվտանգությանը:

ՀՀ վարչապետի կոչը դիտելով որպես Հայաստանում սահմանադրական կարգի դեմ կատարված քայլ, որպես դատական իշխանության խոչընդոտում և, առհասարակ, պետականությունը արկածախնդրության տանելու չկշռադատված քայլ՝
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին չգնալ սադրանքների և պաշտպանել երկրի համար այդքան կարևոր կայունությունը։

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը աջակցել և նպաստել երկրում հանրային համերաշխության մթնոլորտի պահպանմանը։
Կոչ ենք անում դատավորներին չտրվել փողոցային տրամադրություններին և ճնշումներին՝ պահպանելով և կատարելով սահմանադրությամբ երաշխավորված իրենց լիազորությունները։

Միաժամանակ, մեր կոչն ենք հղում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ իրացնելու ՀՀ Սահմանադրությամբ իրեն լիազորված իրավունքը՝ հետևելու Հայաստանում Սահմանադրության պահպանմանը։

Սիրելի հայրենակիցներ, մեր ժողովրդի մեջ փողոցային որակների և բնազդների ներմուծումը թանկ է նստելու մեր պետականության վրա, երկիրն արկածախնդրության տանելու իրավունք ոչ ոք չունի։

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ

yerkirmedia.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40