20-ամյա «Սյունյաց երկիրը». կարծիքներ, շնորհավորանքներ...

02.06.2023 10:07
846

Սուրեն Աբրահամյան, գեներալ-մայոր, Սյունիքի առաջին մարզպետ

1993 թ. մարտին՝ Արցախյան առաջին պատերազմի վճռորոշ օրերին, ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ, ստեղծվեց Սյունիքի հարցերով պետնախարարի ինստիտուտը, ինչը Սյունիքի ռազմավարական բացառիկ դերի և նշանակության ընկալման նորօրյա դրսևորում էր:

Սյունիքի հարցերով պետնախարար նշանակվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանը:

Մենք Սպարապետի հետ տեղափոխվեցինք Գորիս, ձևավորեցինք աշխատակազմ, ինքս պետնախարարի սյունիքյան աշխատակազմի ղեկավարն էի:

Հերոսական ժամանակներ էին, պատմություն էր կերտվում, երկիրն էր բարձրանում...

Գորիսում գտնվելու առաջին օրերին ծանոթացա շրջանային «Զանգեզուր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի հետ:

Մենք խնդիր ունեինք լուսաբանելու-հանրայնացնելու պետնախարարի ու նրա աշխատակազմի գործունեությունը, ինչպես և Սյունիքում ու երկրամասի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Այդ գործում մեզ զորակից եղավ Սամվել Ալեքսանյանը: Մեր աջակցությամբ և նրա ջանքերով ստեղծվեց տարածաշրջանային ռադիո՝ «Սյունիքի ղողանջներ», որի ծրագիրը շաբաթական երեք անգամ սփռվում էր Սյունիքում ու Վայոց ձորում՝ Եղեգնաձորից մինչև Մեղրի:

Սամվել Ալեքսանյանն այդ ընթացքում ղեկավարում էր Գորիսում մեծ հեղինակություն վայելող «Զանգեզուր» թերթը, ինչպես և տարածաշրջանային նորաստեղծ ռադիոն, «Արմենպրեսի» թղթակցական կետը Սյունիքում ու Վայոց ձորում:

Եվ երբ 1995-ի դեկտեմբերին հանրապետությունում կատարվեց վարչատարածքային ռեֆորմ՝ նախկին շրջանների փոխարեն ստեղծվեցին մարզերը, այդ թվում՝ Սյունիքի մարզը:

Սյունիքի մարզպետարանի հիմնադրման-ձևավորման առաջին օրերից Սամվել Ալեքսանյանին հրավիրեցինք մարզկենտրոն Կապան՝ գլխավորելու մարզպետարանի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը (մարտ 1996 թ.):

Մեզ հաջողվեց երկու-երեք ամսվա ընթացքում հիմնադրել մարզային թերթ՝ «Սյունիք», մարզային հեռուստատեսություն՝ «Ձագեձոր» (տեղական հեռուստատեսության հիման վրա) և մարզային ռադիո՝ տեղական ռադիոյի ու տարածաշրջանային «Սյունիքի ղողանջներ» ռադիոյի հիման վրա:

Մարզային նորաստեղծ լրատվամիջոցները, անշուշտ, մեծ դեր խաղացին այդ օրերում՝ հետպատերազմյան Սյունիքում խաղաղ և ստեղծագործ աշխատանքի մթնոլորտը վերականգնելու, հայոց պետության և պետականության հանդեպ վստահություն և հավատ ձևավորելու գործում:

Սովորաբար նորաթուխ պաշտոնյաները սեփական դրական վարկանիշ ձևավորելու խնդիրն են նախևառաջ դնում լրատվամիջոցների առջև: Ես նման խնդիր չունեի... Մեզ համար օրվա հերոսը Սյունիքն էր՝ քաջ զավակներով, արարող մարդկանցով, նաև հոգսերով, պատերազմի հետևանքով առաջացած խնդիրներով, և ոչ թե մարզպետը, մարզպետարանը, գեներալները: Ու դա շատ լավ էին գիտակցում մեր մարզային լրատվամիջոցները...

Կառավարման տեսակետից Սյունիքն ամենաբարդ մարզն էր հանրապետությունում՝ յուրաքանչյուր տարածաշրջան իր ավանդույթներով և խնդիրներով, առկա հարցերի լուծման իր պատկերացումներով:

Եվ սյունեցին ինձ սովորեցրեց՝ Սյունիքի մարզպետը պետք է լինի ուժեղ, արդար, աշխատող-արարող, խոսքը գործ դարձնող, առաջնայինը երկրորդականից տարբերող, Սյունիքի ռազմավարական դերը գիտակցող, Ղարաբաղի հիմնախնդրին սյունեցու աչքով ու պատկերացմամբ մոտենալ կարողացող:

Այդ ամենը նաև Սամվել Ալեքսանյանն էր ինձ սովորեցնում...

Մարզային մեր լրատվամիջոցներից յուրաքանչյուրն իր ճակատագիրն ունեցավ. «Սյունիք» թերթը 1999-ին փակվեց, երբ ես արդեն Երևանում էի:

Ավելի ուշ՝ 2003-ին, մարզային պարբերականի առաքելությունը ստանձնեց «Սյունյաց երկիրը»:

1998-ին ես այլ աշխատանքի էի անցել և տեղափոխվել Երևան: Սակայն մտքով ու սրտով մնացի Սյունիքում, և այդպես՝ մինչև այսօր: Ու մշտապես հետաքրքրվել և հետաքրքրվում եմ սյունիքյան անցուդարձով, Սյունիքի շուրջ տեղի ունեցող զարգացումներով: Ավելին՝ առանց պաշտպանված և բարգավաճ Սյունիքի, առանց Սյունիքի օկուպացված տարածքները վերադարձնելու չեմ էլ պատկերացնում Հայաստանի վաղվա օրը: Եվ շատ հաճախ  հենց «Սյունյաց երկրի» միջոցով եմ տեղեկանում մարզի գործերի, տեղի ունեցող իրադարձությունների և զարգացումների մասին:

Այնպես որ՝ «Սյունյաց երկիրը» եղել և մնում է ոչ միայն Սյունիքի պատմության նորագույն շրջանի ճշմարիտ տարեգիրը, սյունիքյան ոգու ջահակիրը, այլև յուրօրինակ կամուրջ Սյունիքի ու այն մարդկանց միջև, ովքեր Սյունիքում չեն բնակվում, բայց ապրում են Սյունիքով:

Եվ շատ-շատ սյունեցիների հետ շփվելով՝ քանիցս համոզվել եմ՝ Սյունիքում ավելի շատ կարևորում են «Սյունյաց երկրի» կարծիքը և ոչ թե մայրաքաղաքային լրատվամիջոցների տեսակետը:

Սակայն թերթի ճանապարհը փշոտ է եղել. միշտ ցավով ու ափսոսանքով եմ հետևել այն փորձություններին ու խարդավանքներին, որոնք պարտադրվում էին թերթին, որոնց միջով անցնում էր թերթը: Բայց և հպարտություն էի ապրում, որ խմբագրակազմն արժանապատվորեն էր դիմակայում այդ ամենին. ուրիշ պահվածք չէի էլ սպասում այդ կոլեկտիվից:

Ճանաչում եմ խմբագրակազմի հիմնական աշխատողներին, նրանցից յուրաքանչյուրը խմբագրի նման խենթ է՝ Սյունիքի հող ու ջրին նվիրված:

Ես, որպես բարձր պաշտոններ վարած և մտավորականության տարբեր խավերի հետ շփված անձնավորություն, հաճելիորեն զարմանում էի ու զարմանում եմ թերթի լրագրողների իմացության բարձր աստիճանով: Նրանք գրի իսկական վարպետներ են, որ կարող են ոտք գցել երևանյան ամենալավ լրագրողի կամ վերլուծաբանի հետ: Այսօր էլ կրկնում եմ՝ հայոց պետության և պետականության հանդեպ իմ պատասխանատվությունը, Սյունիքի հանդեպ իմ նվիրական վերաբերմունքը ձևավորվեց Սամվել Ալեքսանյանի լուրջ հայացքի ներքո...

Ինչ վերաբերում է ներկա իշխանավորներից ոմանց... Թող երբեք «Սյունյաց երկիրը» իրենցը դարձնելու նկրտումներ չունենան. նախ՝ դա իրենց չի հաջողվի, և ընդհակառակը՝ հնարավոր բոլոր միջոցներով պետք է աջակցել այդ լրատվամիջոցին, որ նա շարունակի մնալ իշխանավորների գործունեության հայելին...

Եվ ուրեմն՝ նորից ու նորից փա͂ռք Սյունիքին, փա͂ռք Սյունիքի հերոս ժողովրդին, փա͂ռք 20-ամյա լրագրին, նրա խմբագրակազմին և, իհարկե, խմբագրին...

ՌԴ նախագահ Պուտինի ուղերձը հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ

24.04.2026 14:26

Արցախի թեմի նախկին առաջնորդը Արցախում եկեղեցիների шվերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին, միջազգային խոշոր կազմակերպությունների ղեկավարներին (տեսանյութ)

24.04.2026 12:53

ԱԺ պատգամավորի թեկնածու Գոռ Թադեւոսյանի հայտարարությունը

24.04.2026 12:29

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

24.04.2026 12:16

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղերձը Հայոց ցեղասպանության կապակցությամբ

24.04.2026 12:00

Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. ՌԴ դեսպանություն

24.04.2026 10:41

Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը․ Վեհափառ

24.04.2026 10:34

Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան

24.04.2026 10:27

Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղաuպանnւթյnւն կրկին տեղի չունենա․ Փաշինյան

24.04.2026 10:12

Ղողանջ եղեռնական

23.04.2026 19:27

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

23.04.2026 18:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը

23.04.2026 17:33