Նուբարաշենի և Գորիսի բանտերը փակել է պետք

08.04.2019 20:09
1196

Հայաստանի Հանրապետության վերականգման հայեցակարգ․ քրեակատարողական հիմնարկներ

Հայաստանի բանտերում ազատազրկված անձանց մահացության թիվը, ընդհանուր բնակչության հետ հարաբերակցությամբ, ամենաբարձր ցուցանիշներից մեկն է Եվրոպայի խորհրդի անդամ-պետությունների շարքում։

Թեև Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո Հայաստանը պարտավորվել էր մի շարք բարեփոխումներ իրականացնել քրեական արդարադատության ոլորտում, այնուամենայնիվ, հայկական քրեակատարողական հիմնարկներում շարունակում են չլուծված մնալ մի շարք խնդիրներ՝ կապված պահման անմարդկային պայմանների, անորակ բուժսպասարկման, քրեական ենթամշակույթի և հիերարխիկ հարաբերությունների գերակայության հետ:

Ինչպես նշվում է «Հայաստանի Հանրապետության վերականգմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգում», ՔԿՀ-ներում առկա խնդիրները հաճախ ծագում են դատական սխալների, կալանքի անհիմն կիրառումների, համակարգային կոռուպցիայի, պրոբացիոն ծառայության, հանցագործությունների կանխման և անձանց վերասոցիալականացման արդյունավետ ծրագրերի բացակայության պատճառով:

Ըստ այդմ, հայեցակարգի հեղինակ հասարակական կազմակերպությունները՝ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» ՀԿ-ն, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», «Իրազեկ քաղաքացիների միավորումը», «Հայաստանի հելսինկյան կոմիտեն» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», հանդես են գալիս մի շարք առաջարկություններով։

Մասնավորապես, առաջարկվում է դադարեցնել մի շարք ՔԿՀ-ների, այդ թվում՝ «Նուբարաշեն», «Գորիս», շահագործումը, որոնց շենքային պայմանները հակամարդկային են, և դրանք այլևս հնարավոր չէ բարելավել վերանորոգմամբ:

ՔԿՀ-ներում մահացության դեպքերը նվազեցնելու նպատակով առաջարկվում է բարձրացնել ՔԿՀ-ների բուժսպասարկման որակն ու հասանելիությունը՝ ապահովելով բժիշկների անկախությունը, բուժսպասարկման որակը հավասարեցնելով քաղաքացիական բուժհաստատություններում տրամադրվող բժշկական ծառայությունների չափորոշիչներին։

Բացի սա, առաջարկվում է ՔԿՀ-ներում ներդնել սոցիալական ծառայությունների և անձի անհատական գնահատման համակարգ, որը թույլ կտա զարգացնել վաղաժամկետ ազատման մեխանիզմը, իսկ պրոբացիոն ծառայությունը դարձնել միակ մարմինը, որը դատապարտյալի ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի հիման վրա դատարան կներկայացնի դատապարտյալին վաղաժամկետ ազատման նպատակահարմարության առթիվ իր խորհրդատվական զեկույցը։

Հայկական բանտերի լրջագույն խնդիրներից է քրեական ենթամշակույթը, որն ըստ հայեցակարգի, անհրաժեշտ է վերացնել և ազատազրկվածների հիերարխիկ հարաբերությունները փոխարինել օրենքի գերակայությամբ։

Հայեցակարգում անհրաժեշտ է համարվում նաև բանտերում բազմակողմանի և օբյեկտիվ քննության անցկացումը յուրաքանչյուր սպանության, ինքնասպանության, ինքնավնասման կամ մահվան գործով և վաղ կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ներդնումը։ ՔԿՀ-ներում պատժի կրման նկատմամբ հսկողության գործառույթն էլ, ըստ հայեցակարգի, պետք է դատախազությունից փոխանցվի դատարաններին:

Ընդհանուր առմամբ, «Հայաստանի Հանրապետության վերականգմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգը» բավական ծավալուն փաստաթուղթ է, որի հիմնական շեշտադրումներից մեկը, թերևս, այն է, որ քաղհասարակությունը պետք է մասնակցի երկրի համար կարևոր հարցերի քննարկմանը՝ օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ միասին։

Մեր նախկին հրապարակումներում մենք արդեն անդրադարձել ենք հայեցակարգի՝ կրթության, կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի,  իրավապահ մարմինների, խոշտանգումների և խտրականության վերաբերյալ հատվածներին։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

epress.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08