Քննարկվում է Իրան-Հայաստան սահմանին «Մարիոթ» հյուրանոց բացելու գաղափարը. Փաշինյան

29.01.2019 15:12
1127

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներով ու քննարկումներով բավական հագեցած է համարում Դավոս կատարած այցը: Ռուսական «РБК» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննարկվում են կոնկրետ գաղափարներ:

«Դավոսը լավ հարթակ է, որտեղ աշխարհի տարբեր երկրների ղեկավարները բիզնես ոլորտի ներկայացուցիչները հանդիպում են, տարբեր քննարկումներ են անցկացնում: Ես հանդիպել եմ Ռուսաստանի և այլ երկրների գործարարների հետ: Հանդիպումներ եմ ունեցել եվրոպական և ասիական մի շարք երկրների ներկայացուցիչների հետ: Ես այնտեղից բերել եմ կոնկրետ գաղափարներ, որոնք հետագա քննարկումների կարիք ունեն: Մասնավորապես, կա գաղափար՝ կապված Իրան-Հայաստան սահմանին «Մարիոթ» հյուրանոց բացելու հետ: Քանի որ  «Մարիոթ»-ի քաղաքականությունն այնպիսի է, որ նրանք չեն կառուցում և չեն գնում անշարժ գույք, այլ վարձակալում են տարածք, հետևաբար այդ գաղափարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է գտնել ներդրող, ով կհամաձայնի կառուցել շենք, նախագիծը կհամաձայնեցնի «Մարիոթ»-ի հետ, որին էլ հետագայում տարածքը կտա վարձակալության»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ կոնկրետ գաղափարներ քննարկվել են նաև ռուս գործարարների հետ: Մասնավորապես, ՎՏԲ բանկի (Թեղուտի հանքավայրի կառավարումը 2018թ. ամբողջությամբ անցել է ռուսաստանյան ՎՏԲ բանկին՝ հանքը շահագործող «Թեղուտ» ընկերության վարկային պարտավորությունների դիմաց-խմբ.) հետ քննարկվել է Թեղուտի հանքը շահագործելու հարցը, որպեսզի ներգրավեն նոր պրոֆեսիոնալ օպերատորի: Վարչապետ Փաշինյանն առանձնացրեց «Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդ»-ի քննարկումները: Նա նշեց, որ այստեղ նույնպես կան մի շարք հետաքրքիր գաղափարներ, որոնք քննարկվում են:

«Ներկայում Հայաստանի նկատմամբ բավական մեծ հետաքրքրություն կա, և մենք հույս ունենք, որ դա կբերի նոր ներդրումների»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22- 25-ը եղել է Դավոսում, մասնակցել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին, թեմատիկ քննարկումներից մեկում հանդես է եկել որպես բանախոս:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40