ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի ծննդյան օրն է. շնորհավորում ենք

02.09.2024 11:10
1146

 

Դավիթ Դանիելյան քաղաքացու եւ պատգամավորի կերպարի հանրային ընկալումները քանիցս ներկայացրել ենք: Իսկ այսօր, պատեհ առիթն օգտագործելով, տեղին ենք համարում ավելացնել մի քանի «շտրիխ» արդեն իսկ ասվածին:

Խոսքն առաջին հերթին կերպարվեստի ոլորտում նրա ստեղծագործական չթուլացող գործունեության մասին է, որը չի կարող հիացմունք չպատճառել: Մի քանի փաստ. ցուցահանդես Բեռլինում (Holy Art Gallery Berlin, դեկտեմբեր 2023 թ.), անհատական ցուցահանես Մոսկվայում (ВДНХ-ի ցուցասրահ, մայիս 2024 թ.), Կիպրոսում առաջիկա սեպտեմբեր-հոկտեմբերին ևս մեկ անհատական ցուցահանդես: Ու այդ ամենը՝ մեկ տարում:

Առանց չափազանցության՝ սյունիքյան մշակույթը ներկայումս ոչ ոք այնպես չի ներկայացնում արտերկրում, ինչպես Դավիթ Դանիելյանը:

Նրա հետքը տեսանելի է նաեւ սյունիքյան մշակույթի այլ ոլորտներում՝ Համո Սահյանի՝ ծննդավայր Լորում գտնվող տուն-թանգարանին աջակցություն, Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղի հիմնանորոգում եւ վերաբացում, մեծահամբավ լուսանկարիչ եւ գեղանկարիչ Գուրոսին նվիրված հրաշալի գրքի հրատարակում, մարզի կրթամշակութային հաստատությունների հետ սերտ կապերի պահպանում...

Այդ ամենի հետ մեկտեղ պատգամավորական գործունեություն...Չէինք ասի, թե երկրում իշխող քաղաքական ուժի եւ սյունեցիների հարաբերություններում խութերի ու խորխորատների պակաս կա: Եվ դա բնական է. հայոց Արցախ ենք կորցրել, հպարտ ու հերոսական արցախցիներին ենք նվաստացրել, մեր հայրենական տուն Սյունիքն ենք անդամահատել, մեր երկրամասի ապագան ենք աշխարհի ուժեղների առեւտրի առարկա դարձրել...

Բայց եւ տեսնում ենք (շատ-շատ դեպքերում), որ նույն այդ քաղաքական ուժի ներկայացուցիչ պատգամավորը սյունիքյան մտահոգություններին եւ իրողություններին մոտենում է տան զավակի սրտացավությամբ ու սեփական դիրքորոշմամբ:

Կամ՝ մարզկենտրոնում տեղի են ունենում հոգեւոր-մշակութային (հաճախ՝ աննախադեպ) իրադարձություններ, որոնք պատիվ են բերում ոչ միայն Կապանին, այլեւ ամբողջ Սյունիքին: Եվ, որքան տեսնում ենք, հպարտություն է ապրում համայնքապետարանի նախաձեռնած այդ գործերի համար՝ հորինված բաժանարար սահմանաքարերը շրջանցելով:

Կամ՝ քանի-քանի օրինակ ունենք, երբ մարդիկ՝ մարզի ամենատարբեր բնակավայրերից, գործադիր իշխանության հետ խնդիր ունենալիս նախեւառաջ այդ պատգամավորին են դիմում՝ առնվազն ակնկալելով, որ չի խաբելու կամ ստելու:

Ահա, թե ինչու նրա ծննդյան 32-րդ տարեդարձի այսկերպ նշանավորումը պարտադիր համարեցինք:

Մեր բարի մաղթանքները Դավիթ Դանիելյանին՝ ե՛ւ գեղանկարչության ոլորտում, ե՛ւ խորհրդարանական աշխատանքում, ե՛ւ անձնական կյանքում:

«Սյունյաց երկիր»

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40