Նիկոլ Փաշինյանը Իրանում պետք է հստակ մեսիջ հղի, որ չի միանում ԱՄՆ պատժամիջոցներին

12.08.2018 19:38
1287

 

 

 

Հայաստանի իշխանությունները պետք է հստակ մեսիջներ հղեն, որ շարունակելու են նախկին քաղաքականությունը և չեն միանալու Իրանի դեմ պատժամիջոցներին։ 

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այդ մասին ասել է իրանագետ Արմեն Վարդանյանը։

Նշենքոր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար ԱրմենԳրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադիին:

Դեսպանը, ողջունելով Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարության ջանքերը երկու երկրների հարաբերություններն էլ ավելի խորացնելու ուղղությամբ և կարևորելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում նախատեսվող այցը ԻԻՀ, պատրաստակամություն էր հայտնել աջակցելու, որ երկու երկրների համագործակցությունն ընդգրկի էներգետիկ, առողջապահական, բնապահպանական, ֆինանսական ու բազում այլ ոլորտներ:

«Կոնկրետ դեռևս ժամկետները հստակեցված չեն, նախապատրաստվում է այցը։ Սա շատ կարևոր եմ համարում, որովհետև թավշյա հեղափոխությունից Իրանում որոշակի մտավախություն կար, որ հեղափոխությունն արևմտյան ուժերի ձեռքի գործն է։ Պատահական չէր, որ Իրանի նախագահը մի քիչ ուշացումով շնորհավորեց։ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց մայիսի 8-ին, իսկ Իրանի նախագահի շնորհավորանքը եղավ մայիսի 16-ին։ Ութ օր հետո, երբ բազմաթիվ այլ երկրներ շնորհավորել էին»,- նշել է իրանագետն ու հավելել․ «Մի քիչ զգուշավորություն կար իրանական կողմում, որ սա կարող է արևմտյան ուժերի կողմից հրահրված հեղափոխություն լինել, Իրանի նկատմամբ քաղաքականությունը կարող է փոխվել, և այս այցն այդ առումով շատ կարևոր է, որ վարչապետ Փաշինյանը հստակ մեսիջներ հղի Իրանին, թե Հայաստանի քաղաքականությունը Իրանի նկատմամբ չի փոխվելու, Հայաստանը շարունակելու է այն քաղաքականությունը, որ վարել են նախկին իշխանությունները, այն է՝ բարիդրացիական հարաբերություններ»։

Ըստ իրանագետի՝ այցը կարևոր է նաև նրանով, որ կտրուկ սրվել են ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները, ԱՄՆ-ը փորձում է բազմաթիվ երկրների ներքաշել հակաիրանական արշավի մեջ, սահմանափակել Իրանից նավթի գնումը, և Հայաստանի իշխանությունները պետք է հստակ մեսիջներ հղեն, որ շարունակելու են նախկին քաղաքականությունը և չեն միանալու Իրանի դեմ պատժամիջոցներին։

Հարցին՝ արդյո՞ք հակաիրանական պատժամիջոցների շրջանակներում արևմտյան երկրները չեն փորձի միջոցներ կիրառել Հայաստանի դեմ, Արմեն Վարդանյանը պատասխանել է․ «Ոչ, Արևմուտքն էլ միատարր չէ, և դա հստակ է։ Եթե մինչև 2015 թվականը դիրքորոշումը միասնական էր, այժմ պառակտվել է, ԱՄՆ-ը և ԵՄ-ն տարբեր ճամբարներում են։ ԱՄՆ-ն Իրանի ճնշման քաղաքականություն է վարում, ԵՄ-ն փորձում է պահպանել կապերը։ Ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ հնարավոր ճնշումներին, այս պահին այդպիսի տարբերակներ չկան, այն պարզ պատճառով, որ այժմ ԱՄՆ ընդունած պատժամիջոցների փաթեթը Իրանում աշխատող ընկերությունների դեմ է, արդեն քսանից ավելի խոշոր համաշխարհային հսկաներ դուրս են եկել Իրանից։ Բարեբախտաբար, թե դժբախտաբար, հայկական կապիտալով ընկերություններ Իրանում չկան»։

Ըստ իրանագետի՝ ԱՄՆ-ը նաև դաշնակիցներին փորձում է ճնշել, որ Իրանից չգնեն նավթը՝ այդկերպ հուժկու հարված հասցնելով իրանական տնտեսությանը, մինչդեռ Հայաստանը Իրանից նավթ չի գնում և այս առումով էլ վտանգ էլ չունի։ «Հայ-իրանական առևտրաշրջանառությունը շատ ցածր մակարդակի վրա է, որի մի մասն էլ գնում է «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրին, և պատժամիջոցները որևէ ազդեցություն չեն ունենա մեզ վրա»,- նշել է Վարդանյանը։

Իրանագետ Էմմա Բեգիջանյանն էլ նշում է, թե ինչպես շատ հանդիպումներ հայ-իրանական օրակարգում, սա քաղաքական փոխհարաբերությունների ակտիվացում է։ «Չեմ կարծում, թե ինչ-որ տնտեսական կամ այլ տեղաշարժեր կարող են լինել՝ հաշվի առնելով Իրանում պատժամիջոցներից հետո առաջացած տնտեսական ճգնաժամը»,- ասել է նա և հավելել․ «Այցը կարող է բացասական արձագանք ունենալ Ադրբեջանում, Իրանում արձագանքը շատ դրական կլինի։ Հայաստանը կճանաչվի որոշ չափով։ Հայ համայնքը բավական փոքր է՝ 80 միլիոնանոց երկրի համամասնությամբ, և Իրանում ոչ բոլորը գիտեն Հայաստանը։ Այդ առումով էլ այցը շատ դրական կլինի»։

1in.am

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15