Աժ պատգամավոր Կարեն Համբարձումյանի շնորհավորականը Գորիսի պետական քոլեջի տնօրենին

22.10.2024 10:15
2050

Հարգելի պարոն Լազարյան

Օբյեկտիվ պատճառներով չկարողացա մասնակցել Գորիսի պետական քոլեջի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, ինչի համար հայցում եմ ուսանողների և դասախոսական անձնակազմի ներողամտությունը։

Գորիսից բազմաթիվ արձագանքներ եմ ստացել այն մասին, որ կրթօջախի հոբելյանը նշվել է ամենաբարձր մակարդակով, որ հոկտեմբերի 11-ի օրը Գորիսում վեր էր ածվել կրթամշակութային իսկական տոնակատարության, ինչն ինձ ուրախություն է պատճառում։

Թեկուզ ուշացումով, բայց սրտաբուխ ողջույնս եմ հավելում բոլոր այն խոսքերին, որ հնչել են կրթօջախի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ։

Ես, իհարկե, ծանոթ եմ Գորիսի պետական քոլեջի անցած արգասավոր ճանապարհին։ Տեղյակ եմ, որ 1920-ականներից սկսած մանկավարժական տեխնիկումը եզակի առաքելություն է իրականացրել Սյունիքի և Վայոց ձորի շրջանների, նաև Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կադրերի պատրաստման գործում։

Հպարտանում եմ քոլեջի բազմաթիվ շրջանավարտներով, ովքեր մնայուն հետք են թողել մեր գրականության և արվեստի անդաստանում, ովքեր բարձունքներ են նվաճել հայոց գիտական մտքի ամենատարբեր ոլորտներում։

Բայց այսօր ինձ առավել ուրախություն է պատճառում քոլեջի վերջին տարիների, հատկապես ներկայիս գործունեությունը, այն էլ՝ բազմաթիվ դժվարությունների, խնդիրների պարագայում։ Կրթական, ժողովրդագրական, անվտանգային միանգամայն նոր իրավիճակում Գորիսի պետական քոլեջը մնացել է պահանջված, երիտասարդության համար նախընտրելի։

Փաստերն այնքա՜ն խոսուն են... Հանրակրթական դպրոցի մոտ 150 շրջանավարտ ամեն տարի իր ապագան ու երազանքները կապում է քոլեջի հետ։ Իսկ ընթացիկ ուսումնական տարում 300 ուսանող է սովորում քոլեջում։ Եվ, իհարկե,  ժամանակ առ ժամանակ արդիականացվող լսարաններ, հետևողականորեն համալրվող ուսումնաօժանդակ պարագաներ, աշխատաշուկայի և գործատուների հետ սերտ համագործակցություն...

Այդ ամենը նախևառաջ վկայում է դասախոսական անձնակազմի, առաջին հերթին Ձեր նվիրական գործունեության մասին, որը հարգանքի ու գնահատանքի է արժանի։

Առանց չափազանցության՝ մեր սիրելի Գորիսը, Սյունյաց աշխարհի մարգարիտ Գորիսը նաև պետական քոլեջով է ուժեղ, նաև այդ ուսումնական հաստատության ապրեցնող ներկայությամբ է վստահաբար նայում իր ապագային։

Շնորհավորանքս եմ հղում Ձեզ ու քոլեջի դասախոսական անձնակազմին, ինչպես և ուսանողներից ամեն մեկին։

Նաև խոնարհումս եմ բերում նախորդ սերնդի բոլոր մանկավարժներին, ովքեր հարյուր տարի շարունակ՝ քարը քարին դնելով, կառուցել են լույսի այն տաճարը, որի անունն է Գորիսի պետական քոլեջ։

Շնորհավոր հոբելյանդ, Գորիսի պետական քոլեջ։

Կարեն Համբարձումյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01