ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դեմ է քվեարկել «Հայաքվե»-ի նախագծին

05.12.2023 14:49
701

Նախագծով առաջարկվում է նախատեսել քրեական պատասխանատվություն պաշտոնատար անձի կողմից Լեռնային Ղարաբաղը երրորդ այլ հանրապետության կազմում ընդունելու կամ ճանաչելու և Հայոց ցեղասպանությունը ժխտելու վերաբերյալ ցանկացած արարքի համար՝ անկախ դրսևորման եղանակներից՝ սահմանելով ազատազրկում տասից տասնհինգ տարի ժամկետով. ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 4-ի արտահերթ նիստի ընթացքում ասել է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը՝ հանձնաժողովականներին ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Զեկուցողի խոսքով՝ նախաձեռնությունը կազմվել է 66.000 ՀՀ քաղաքացիների ստորագրության արդյունքում: Նա տեղեկացրել է, որ քննարկումներ կազմակերպելու նպատակով անձնական նամակով դիմել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 40 պատգամավորի. հետաքրքրվածությունը 10 տոկոսից ցածր է եղել:

Պատգամավորների հարցերը վերաբերել են նախկին իշխանությունների ժամանակ  Լեռնային Ղարաբաղի անկախությունը չճանաչելու պատճառներին, Ալմաթիի հռչակագրին, ՌԴ ԱԳՆ՝ ԼՂ մասով հայտարարություններին, իրավական որոշակիությանը և այլ թեմաների:

Հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ նախագծի երկրորդ մասում առկա է հնացած նորմ: Հաշվի առնելով այդ և այն հանգամանքը, որ 400.1 հոդվածն իրավական որոշակիությունից զուրկ է՝ հանձնաժողովի նախագահը կոչ է արել դեմ քվեարկել նախագծին:

Կառավարության եզրակացությունը ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Փոխնախարարի խոսքով՝ նախագծում իրավական որոշակիության խնդիրներ կան: Անդրադառնալով առաջարկվող նախագծի երկրորդ հատվածին՝ Արա Մկրտչյանը տեղեկացրել է, որ նույն արարքի համար արդեն իսկ սահմանված է քրեական պատասխանատվություն:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկել է հստակ ամրագրել և նշել արարքի դրսևորման ձևերը, ինչպես նաև առավել որոշակի դարձնել արարքի կատարման սուբյեկտ հանդիսացող անձանց շրջանակը: «Առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում առավել երաշխավորված կլինի ու կհստակեցվի Սահմանադրությամբ նախատեսված իրավական որոշակիության սկզբունքը, որը, հատկապես, կարևորվում է անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելիս: Բացի այդ՝ առաջարկով նախատեսվում է կոնկրետացնել արգելված արարքը կատարելու սուբյեկտ հանդիսացող անձանց շրջանակը»,- ասել է Արծվիկ Մինասյանը: Նշվել է, որ գրավոր առաջարկն ուղարկվել է հանձնաժողովի անդամների պաշտոնական էլեկտրոնային հասցեներին:

Վլադիմիր Վարդանյանը նկատել է, որ առաջարկին բացասական եզրակացություն տալուց հետո նախագծի քննարկումը չի կարող հետաձգվել լրամշակման նպատակով: Պատգամավորը հայտնել է, որ դա հնարավոր էր անել մինչև քննարկումը սկսելը: Հանձնաժողովի նախագահը առաջարկել է գործընկերներին բացասական եզրակացություն տալ նախագծին:

Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Արծվիկ Մինասյանի առաջարկին:

Քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանն էլ իր հերթին առաջարկել է հանձնաժողովին հետաձգել նախագծի քննարկումը՝ հաշվի առնելով հանձնաժողովի նիստում հնչած առաջարկները:

Նիստի ընթացքում արձանագրվել է, որ առանց ընդունված առաջարկի օրենքի նախագիծը լրամշակման նպատակով հետաձգվել չի կարող:

Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ նախագծին բացասական եզրակացություն տալու դեպքում խմբակցությունը դեկտեմբերի 5-ին կայանալիք ԱԺ հերթական նիստի ընթացքում հատուկ կարծիք կներկայացնի: Հատուկ կարծիքին միանալու են նաև նույն խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանը և Մհեր Սահակյանը:

Հանձնաժողովը 3 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ բացասական եզրակացության  է արժանացրել քաղաքացիական նախաձեռնության կողմից «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը:

 

1lurer.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34