ԱԺ-ում 3-ի փոխարեն նվազագույնը 4 քաղաքական ուժ ներկայացված կլինի. ԸՕ հայեցակարգն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով

09.10.2018 14:33
1132

Հայաստանի Հանրապետության վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքի  նոր հայեցակարգը: Կառավարությունում տեղի ունեցած քննարկման ընթացքում Դանիել Իոաննիսյանը նշեց, որ նոր հայեցակարգով հանվել  է տարածքային ցուցակներով (ռեյտինգային) ընտրակարգը:  «Սահմանվում է, որ ընտրություններն անցկացվելու են 100 տոկոս համամասնական ընտրակարգով, ֆիքսված ցուցակներով: Ռեյտինգային ընտրակարգն ամբողջությամբ մերժվում է, ինչպես կառավարության ծրագրում է սահմանված»,- ասաց Իոաննիսյանը:

Նա հավելեց, որ Ընտրական օրենսգրքի նոր հայեցակարգով Ազգային ժողովի ընտրությունների համար անցողիկ շեմը կուսակցությունների և դաշինքների համար նվազում է մեկական տոկոսով: Սա նշանակում է, որ կուսակցությունների համար անցողիկ շեմը սահմանվում է 4 տոկոս, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս: «Նախատեսվում է, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի նվազագույն թիվը ներկայիս 3-ի փոխարեն դառնա 4՝ անկախ անցողիկ շեմից: Այսինքն, օրենքով երաշխավորվելու է, որ հաջորդ խորհրդարանում ներկայացված կլինի նվազագույնը 4 քաղաքական ուժ»,- մանրամասնեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարը:

Իոաննիսյանի խոսքով՝ մի փոքր փոխվել են նախընտրական քարոզչության խաղի կանոնները: Տրված են ավելի լայն հնարավորություններ՝ ռեսուրսների հաշվին քարոզչություն իրականացնելու: Այսինքն, անվճար եթերաժամանակն է ավելացվել՝ պետք է լինեն հեռուստաբանավեճեր: Սահմանված է, որ այդ հեռուստաբանավեճերից առնվազն մեկը պետք է լինի առնվազն ընտրական ցուցակների առաջին համարների մակարդակով: Նախատեսված է, որ զինծառայողները պետք է ավելի լայն հնարավորություններ ունենան նախընտրական նյութերին ծանոթանալու համար: Մասնավորապես, հեռուստաբանավեճերը, նախընտրական քարոզչության նյութերը հեռուստատեսությամբ դիտելու հնարավորություն պետք է ունենան, որպեսզի ավելի լավ կողմնորոշվեն, թե ում օգտին են քվեարկելու»,- ընդգծեց նա:

Որոշակի փոփոխություններ են նախատեսված նաև այն նորմերում, որոնք երաշխավորում են, որ ընտրությունները չեն կեղծվելու: «Օրինակ, պատահականության սկզբունքով վերահաշվարկը, որն, ըստ էության, նրա համար է, որ ընտրական տեղամասում պարկը փակելուց՝ անկախ նրանից, թե ինչպիսի մթնոլորտ է եղել տեղամասում, որևիցե մեկը վստահություն չունենա, որ այդ պարկը չի բացվելու: Ինքնասոսնձվող դրոշմանիշերը պետք է ևս մեկ անգամ հաշվարկվեն տարածքային հանձնաժողովում: Շատ փոփոխություններ, որոնք կապված են ընտրությունների օրինականության պահպանման հետ, արդեն իրականացված են»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Ընտրական օրենսգրքի հայեցակարգը հոկտեմբերի 5-ին ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ: «Մեզ համար կարևոր է լսել նրանց կարծիքները, որովհետև այդ կառույցները բավականին փորձառու են, իսկ նրանց փորձագիտական կարողությունները, տեսակետները շատ կարևոր են: Հայեցակարգում իմպլեմենտացված են շատ առաջարկներ գործող Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, որոնք նախկինում եղել են Վենետիկի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ առաջարկներում»,- ասաց նա:

armenpress.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40