ԱԺ-ում առաջարկում են արգելել էներգետիկ ըմպելիքների վաճառքը 18 տարին չլրացած անձանց

27.11.2024 12:49
612

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են Հայաստանում արգելել էներգետիկ ըմպելիքների  վաճառքը 18 տարին չլրացած անձանց։ 

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 27-ի նիստում «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

Ինչպես նշեց նախագծի հիմնական զեկուցողը, առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն պաշտպանել մինչև 18 տարեկան անձանց առողջությունը և նվազեցնել էներգետիկ ըմպելիքների բացասական ազդեցության ռիսկերը։ 

«Առողջապահության նախարարության տվյալներով՝ դեռահասների մոտ 40 տոկոսն օգտագործում է էներգետիկ ըմպելիքներ։ Չնայած այս ըմպելիքների՝ առողջության վրա ունեցած ազդեցությունը լիովին ուսումնասիրված չէ՝ դրանց պարբերաբար օգտագործումն ունի բացասական հետևանքներ։ Առողջության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներով նման ըմպելիքները չպետք է գովազդվեն երեխաների համար։

Որոշ երկրներ արդեն սահմանափակել են էներգետիկ ըմպելիքների վաճառքն ու գովազդը, և մենք նույնպես պետք է քայլեր ձեռնարկենք»,- ասաց Ղազարյանը։ 

Նախագծով առաջարկվում է արգելել 18 տարին չլրացած անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը, արգելել նման ըմպելիքների վաճառքն ավտոմատ սարքավորումներով, սահմանափակել էներգետիկ ըմպելիքների գովազդի հնարավորությունը, սահմանել վարչական պատասխանատվություն՝ օրենքի պահանջները խախտելու համար։Պատգամավորի խոսքով՝ նախագիծը ոչ միայն անդրադառնում է էներգետիկ ըմպելիքներին, այլև լրացնում է ալկոհոլային խմիչքների վաճառքի առնչությամբ առկա օրենսդրական բացերը։  

Պատգամավորը պարզաբանեց, որ գործող օրենսդրությամբ մինչև 18 տարեկան անձանց ալկոհոլային խմիչքների վաճառքի համար սահմանված է վարչական պատասխանատվություն, սակայն «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում անչափահասներին ալկոհոլային խմիչք վաճառելու արգելք սահմանված չէ։ 

«Մենք լրացնում ենք նաև այս բացը»,- հավելեց Ղազարյանը։  Նախագիծը քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ և կառավարությունում, դրա ընդունումը կնպաստի դեռահասների առողջության պահպանմանը, ինչպես նաև համահունչ կլինի միջազգային փորձին։ Հանձնաժողովը հավանություն տվեց «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին։

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25