ԱԺ-ում շարունակվում է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանը

07.09.2018 11:11
1244

ՀՀ Ազգային Ժողովում շարունակվում է ՀՀ կառավարության ներկայացրած օրենսդրական նախագծերի փաթեթի քննարկումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 6-ին մեկնարկած ԱԺ արտահերթ նստաշրջանը գումարվել է կառավարության նախաձեռնությամբ:

Արտահերթ նստաշրջանի օրակարգում ներկայացված է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծերի փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարարությունն ԱԺ-ին առաջարկում է վարչական իրավախախտումհամարել նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուների, կուսակցությունների ուկուսակցությունների դաշինքների կողմից բարեգործության անվան տակ ընտրողներինանհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը, խոստանալը կամ ծառայություններ մատուցելը։ Վարչական պատասխանատվությունկսահմանվի նաև բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչությունիրականացնելու համար: Առաջարկվող փոփոխություններով քրեական պատասխանատվությանկենթարկվեն ոչ միայն կաշառք բաժանողները, այլև ստացողները։

Նախատեսվում է նաև քրեական պատասխանատվություն սահմանել ներկայումհանցագործություն չհամարվող մի շարք արարքների՝ ընտրողի կողմից կաշառքի առաջարկինհամաձայնելու, կաշառքի խոստումն ընդունելու, կաշառք խնդրելու, սեփական քվեարկությանգաղտնիությունը դիտավորությամբ խախտելու համար:

Սեպտեմբերի 6-ին կայացած ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն կողմ քվեարկեց կառավարության ներկայացրած նախագծին:

Օրենսդրական նախագծերի փաթեթի ամբողջական ընդունումից հետո փոփոխություններըկգործարկվեն սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթընտրություններում:

 armenpress.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40