Բաքուն անընդունելի է համարում Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունները

29.08.2023 17:52
799

Ադրբեջանի արտգործնախարարությունը անընդունելի է համարում Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կալոնայի հայտարարությունները՝ պնդելով, որ դրանք չեն ծառայում տարածաշրջանում կայունությանը։

Նախարար Կոլոնան մասնավորապես հայտարարարել է, թե Բաքուն Արցախի հայերի նկատմամբ խեղդամահության ռազմավարություն է կիրառում, որպեսզի ստիպի նրանց զանգվածաբար արտագաղթել, Ադրբեջանի իշխանությունների այդ քայլերը որակելով անբարո։

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն, հակադարձելով ֆրանսիական դիվանագիտության ղեկավարին, պնդել է, թե Բաքուն ջանքեր է գործադրում Ղարաբաղի հայերին ինտեգրելու ուղղությամբ, «խոչընդոտել այդ ջանքերին և հայտարարել, թե իբր շրջանից հայ բնակիչներին վտարելու քաղաքականություն է իրականացվում բացարձակ սխալ է»։

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում ֆրանսիական կողմին վերջ տալ նման քայքայիչ և սադրիչ հայտարարություններին»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:

www.azatutyun.am

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53