Նարեկ Հարությունյան. նրան դեռ սպասում են

25.08.2021 14:38
5391

 

Հարությունյան Նարեկ Սենիկի. ծնվել է 1988 թ. մայիսի 26-ին Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում: Նարեկն ընտանիքի ավագն էր, իրենից փոքր երկու եղբայր ունի: Հայրը մահացել է, երբ Նարեկն ընդամենը հինգ տարեկան էր: 

Պարտադիր զինվորական ծառայությունն անց է կացրել Գորիսի զորամասում:

Զորացրվելուց հետո պայմանագրային ծառայության է անցել Սիսիանի զորամասում՝ որպես ենթասպա:

Նարեկի ու Լիլիթի ընտանիքը Սիսիանում լավ օրինակ էր համարվում: Համեստ, բարի մարդու համբավ ուներ Նարեկը:

Լիլիթի հայրն Արցախյան առաջին պատերազմում է զոհվել:

Երկուսն էլ վաղ տարիքից զրկված են եղել հայրական ջերմությունից, երկուսն էլ ամեն ինչից վեր էին դասում իրենց երեխաներին անհոգ ու պայծառ մանկություն նվիրելը:  

Լիլիթի ձայնը հուզմունքից խզվում է ամուսնու անունը տալիս. «Մենք մինչեւ հիմա սպասում ենք, չենք հավատում, չենք ցանկանում հավատալ, երեխաներս էլ են սպասում: Այսօր էլ սպասում եմ, որ դուռը կբացվի ու Նարեկը ներս կմտնի: Նարեկը շատ հոգատար ամուսին էր, երեխաների համար սիրող եւ ուշադիր հայր»:

Պայմանագրային զինծառայողի կյանքում ընտանիքին հատկացվող ժամանակը  շատ-շատ քիչ է. Լիլիթը հիշում է, որ Տավուշում 2020 թ. հուլիսին սահմանային իրավիճակի լարումից հետո ամուսինը գրեթե տանը չէր եղել՝ անընդհատ մարտական տագնապներ, ուժեղացված ծառայություն, լարված ու անհանգիստ օրեր:

Սեպտեմբերի 27-ին Նարեկը բարձրացել էր Սիսիանին մերձակա դիրքեր, իսկ հոկտեմբերի 8-ին մեկնել Արցախ:

Մեկնելուց առաջ երեսուն րոպեով տուն էր մտել. երեխաներին չէր արթնացրել՝ հրաժեշտ չէր տվել, քանի որ համոզված էր, որ վերադառնալու է, համոզված էր, որ հրաժեշտի կարիք չկա: Բայց հաջորդ օրը՝ հոկտեմբերի 9-ին, երբ զանգահարել էր Կարմիր Շուկայից՝ խնդրել էր կնոջը երեխաներին լավ պահել:

Զոհվել է Կարմիր Շուկայի տարածքում անօդաչուի հարվածից հավանաբար հոկտեմբերի 10-ին:

Այս պատերազմն առանձնացավ իր դաժանությամբ, ամենացավոտ հարցերից մեկն էլ մարմինների անճանաչելի լինելն է.  2020 թ. նոյեմբերի 28-ին ԴՆԹ հետազոտությունը հաստատել է՝ Նարեկ Հարությունյանը նահատակվել է, բայց ընտանիքում նրան դեռ սպասում են...

Զոհված ենթասպայի աճյունն ամփոփված է Սիսիանի զինվորական պանթեոնում:

Տիգրանուհի Բադալյան

 

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12