Փառատոն. օր երկրորդ

06.07.2024 11:40
1049

Կապանի միջազգային երաժշտական փառատոնի երկրորդ օրը նշանավորվեց մի իրադարձությամբ: Կապանի արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճի նախասրահում բացվել էր ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Ստրադիվարիուսի և Գվարներիի ջութակները՝ պատրաստված երեք և ավելի դար առաջ: Ոչ միայն խոսվեց այդ հազվագյուտ երաժշտական գործիքների պատմության մասին, այլև հնչեց ստեղծագործություն դրանցից մեկով: Համերգային ծրագիրը «Դեպի Բախ» խորագիրն էր կրում, բայց մինչ այդ բեմահարթակում էին ջութակահարուհի Էլլի Սուն, դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը, կոնտրաբասիստ Նազարեթ Քյուրքչյանը: Նրանք պատմեցին Կապան քաղաքից և փառատոնից ստացած տպավորությունների մասին, այնուհետև պատասխանեցին հանդիսատեսի հարցերին:

Ինչպես նախորդ օրը, համերգը մեկնարկեց երգեհոնային երաժշտությամբ: Իրինա Ռոզանովան հնչեցրեց Յոհան Սեբաստիան Բախի «Պրելյուդ և ֆուգա լա մինոր» ստեղծագործությունը: Հաջորդիվ բեմահարթակում էր միջազգային փառատոների ժյուրիի անդամ, Ժնևի և Բեռնի արվեստների համալսարանների պրոֆեսոր, թավջութակահար Դենիս Սևերինը: Երաժիշտը հակիրճ խոսք ուղղեց հանդիսատեսին նշելով, որ իր համար անսպասելի էր տեսնել հայկական ոչ մեծ քաղաքում միանգամայն եվրոպական մակարդակի փառատոնի տեղի ունենալը: Եվ երախտագիտություն հայտնեց փառատոնի հիմնադիր և նախաձեռնող Սևակ Ավանեսյանին, աշխատանքները կոորդինացնող խմբին: Իր հնչեցրած ստեղծագործությունը նա նվիրեց այն մարդկանց, ովքեր զոհվում են միանգամայն անիմաստ պատերազմում (նկատի ուներ ռուս-ուկրաինական պատերազմը): Թավջութակահարը կատարեց «Սյուիտ մենանվագ թավջութակի համար ռե մինոր» ստեղծագործությունը:

Դարձյալ կատարողական բարձր կարգ ցուցադրեց դաշնակահար Ժուլիեն Լիբերը՝ հնչեցնելով Բախի «Ֆրանսիական սյուիտ սոլ մաժոր» ստեղծագործությունը: Համերգին հնչեցին նաև այլ ստեղծագործություններ, մասնավորապես՝ կոմիտասյան մանրանվագներ՝ Հայկ Կազազյան՝ 1-ին ջութակ, Հրաչյա Ավանեսյան՝ 2-րդ ջութակ, Անդրեյ Գրիդչուկ՝ ալտ, Սևակ Ավանեսյան՝ թավջութակ՝ հաճելի, ոգեղեն պահեր պարգևելով հանդիսականին:

Փառատոնի համերգային երկրորդ օրը եզրափակվեց վոկալ կատարումներով: Սոպրանո Լիաննա Ալեքսանյանը, (նվագակցող՝ Մարիաննա Շիրինյան), կատարեց Կոմիտասի «Ծիրանի ծառ»-ը և Բարսեղ Կանաչյանի «Օրոր»-ը: Փառատոնը շարունակվում է՝ խոստանալով նոր անակնկալներ…

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40