Ցուցահանդես՝ նվիրված «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության 70-ամյա հոբելյանին

28.11.2022 14:49
4442

Արևային տաք գույներով էր շնչում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մշակույթի պալատի ճեմասրահը: Նոյեմբերի 26-ին այստեղ կոմբինատի 70-ամյա հոբելյանի շրջանակում կազմակերպվել էր Հայաստանի նկարիչների միության 14 գեղանկարիչների նկարների ցուցահանդես՝ «Սյունիքյան հրաշքներ» խորագրով: Մինչ այդ գեղանկարիչները՝ Արմեն Լորենց, Ժիրայր Մարտիրոսյան, Լևոն Խաչատրյան, Հրանտ Թադևոսյան, Արամ Մաշուրյան, և մյուսները եղել էին Սյունիքի տարբեր գեղատեսիլ վայրերում, նաև կոմբինատի բացահանքում և   կտավին հանձնել իրենց տպավորությունները:

Ինչպես ասում են՝ պլեներ աշխատանքներ էին դրանք՝ արված բացօթյա: Լևոն Խաչատրյանը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից է: Ցուցահանդեսում ներկայացված իր 3 նկարը կտավին է հանձնել Գորիսում և անչափ տպավորված էր զանգեզուրյան բնաշխարհով:

Ցուցահանդեսին մասնակցում էին Կապանի և Քաջարանի արվեստի դպրոցների սաները, որոնց համար գեղանկարիչ, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի ստորաբաժանման տնօրեն Արամ Մաշուրյանը (ցուցահանդեսին ներկայացել էր 5 գեղանկարով) վարպետաց դաս անցկացրեց:

Վերջում եղավ նվիրատվություն. գեղանկարիչները մեկական կտավ նվիրեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին:

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40