«Խամենեին Հայաստանին և Արցախին առնչվող 2 կարևոր հայտարարություն է արել». Ոսկանյան

19.07.2022 18:25
3160

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Հայաստանին և Արցախին առնչվող երկու կարևոր հայտարարություն է արել։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Դրանցից առաջինում գոհունակություն է հայտնվել Արցախի՝ Ադրբեջանին վերադարձի կապակցությամբ։ Եթե այս ձևակերպումը թարգմանենք իրանական դիվանագիտական լեզվից, ապա այն նշանակում է, որ Արցախում դե ֆակտո ձևավորված իրավիճակի փոփոխությունն այս պահին չի բխում Իրանի շահերից, և ադրբեջանաթուրքական որևէ առաջխաղացում անթույլատրելի է։ Այլ խոսքերով, Իրանի հոգևոր առաջնորդն Ադրբեջանի օպերատոր երկիր Թուրքիայի ղեկավարին ասել է, որ պետք է բավարարվել ձեռք գցածով և ավելիին չձգտել:

Որպես նշվածի փաստացի շարունակություն այաթոլլահ Ալիի Խամենեին հնչեցրել է շատ թափանցիկ զգուշացում առ այն, որ Իրանն անթույլատրելի է համարում հայ-իրանական մի քանի հազարամյա սահմանի արգելափակման որևէ քաղաքականություն՝ աներկբայորեն ակնարկելով մեր երկու պետությունների սահմանը կտրելուն միտված թուրք-ադրբերանական որևէ նկրտման փորձ կանխելու իրանական կողմի հաստատակամության մասին։

Մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ կա, որը բնորոշ է իրանական հինավուրց քաղաքական մշակույթին՝ «մի կրակոցով երկու նապաստակ սպանելը»։

Շեշտադրելով հայ-իրանական սահմանի մի քանի հազարամյա բնույթը, Իրանի ամենաբարձրաստիճան հոգևոր և քաղաքական գործիչն, ըստ էության, մատնանաշել է, թե որքան հնամյա ազգեր և պետություններ են Իրանն ու Հայաստանը, ի տարբերություն մեր հաշվին «պատմական լեգիտիմության» հավակնող տարածաշրջանային արհեստածին կազմավորումների»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40