ՀՀ միաժամանակյա անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անհնար է. ՌԴ դեսպան

10.02.2025 19:05
541

Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին թե՛ գործնականում, թե՛ տեսականորեն անհնար է, հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։

Սա մեկ օրվա ընթացքում ռուսաստանցի երկրորդ պաշտոնյայի նույնաբովանդակ հայտարարությունն է:

Դեսպանը հավաստիացրել է, թե Ռուսաստանն անփոփոխ հարգանքով է վերաբերվում իր արտաքին քաղաքականությունը, տնտեսական գործընկերներին ընտրելու Հայաստանի ինքնիշխան իրավունքին։

«Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ-ին Հայաստանի բացառապես կամավոր անդամակցությունը կապված է եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում որոշակի պարտավորությունների հետ»,- ասել է Կոպիրկինը հավելելով․ - «Տվյալ փուլում մենք հիմք ենք ընդունում հայաստանյան ղեկավարության հայտարարությունը հանրապետության քաղաքական օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու թեմայի բացակայության մասին»։

Հունվարի վերջին ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագծին:

Ռուս դեսպանը խոսել է նաև ՀԱՊԿ-ի և Հայաստանի հարաբերություններից ու համոզմունք հայտնել, թե տարածաշրջանում Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմ չկա, որն այլընտրանք է ՀԱՊԿ-ին։

«Մոսկվան հուսով է, որ Երևանը դա հասկանում է»,- շեշտել է Սերգեյ Կոպիրկինը՝ կարծիք հայտնելով, որ «կուտակված հարցերին կարելի է լուծումներ գտնել դաշնակիցների միջև բանակցությունների միջոցով»։

Հայաստանն ավելի վաղ հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, հրաժարվել իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։ Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։

azatutyun.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22