Սահմանադրական փոփոխությունները վերկուսակցական երեւույթ են, եւ որեւէ կուսակցություն չպետք է այն վերագրի իրեն

25.11.2015 12:07
2330

«Սյունյաց երկրում» խոսք ասելու ցանկությունը պայմանավորված է երկու հանգամանքով: Նախ՝ հստակորեն պիտի տարբերակել ընտրությունը հանրաքվեից: Երկրորդ, սահմանադրական փոփոխությունների երկու տարբերակ չէ, որ դրված է քվեարկության: Պարզապես պետության ղեկավարը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ աչքի առաջ ունենալով իր ղեկավարման տարիների կառավարման համակարգը եւ հարաբերվելով արտաքին աշխարհի հետ, նաեւ մեր երկրին նետված մարտահրավերները հաշվի առնելով: Ֆրանսիան՝ 60 միլիոնանոց այդ երկիրը, կառավարման-պետական հարյուրավոր տարիների փորձ ունի, տեսեք, ինչ իրավիճակում հայտնվեց: Ով էլ լինի առաջիկա տարիներին մեր երկրի նախագահը, կառավարման խնդիր կա: Փոփոխություններ պիտի արվեն, որ ավելի ճկուն լինի այդ համակարգը: Ուզում եմ ասածս հիմնավորել ընտանիքի օրինակով, ընտանիքի գլուխը հայրն է, այսպես կոչենք, ենթադրենք ամեն հարց լուծված է այդ ընտանիքում, բայց ընտանիքի հայրն ուզում է, որ իր զավակներից մեկը բարձրագույն կրթություն ստանա, մյուսը մի արհեստի տեր դառնա եւ այլն: Նույնն էլ երկրի կառավարման դեպքում է, հասունացել է ժամանակը, երբ պիտի անցում կատարվի ընտրության համամասնական համակարգին: Ասելս այն է, որ ոչ թե ընտրության խնդիր է դրված, այլ առաջ գնալու կամ չգնալու հարցը: Հետո այդ բարեփոխումները մեկ օրում չեն կատարվելու, այնպես չէ, որ դեկտեմբերի 7-ին մենք այլ երկրում ենք ապրելու: Սահմանադրական բարեփոխումներին «այո» ասելու դեպքում, դրանք մի քանի տարի հետո տալու են դրական արդյունքները, իսկ չընդունելու դեպքում երկրի կառավարումը նույն կերպ շարունակվելու է: Սա է իրականությունը: Սա էի ուզում երեւա խոսքիս մեջ, որ ընտրության խնդիր չկա երկու տարբերակի միջեւ: Եվ այս ամենից չի կարելի շոու սարքել, սա նաեւ հանրապետական կուսակցության քարոզամեքենայի առումով եմ ասում:

Երկրորդը՝ ես մասնակցել եմ ՀՅԴ կուսակցության քարոզարշավի շրջանակում Կապանում կայացած հանդիպմանը՝ կուսակցության անդամներ Լեւոն Մկրտչյանի եւ Աղվան Վարդանյանի մասնակցությամբ: Անկեղծ ասած՝ շատ կազմակերպված հանդիպում էր, բայց այդտեղ բարձրաձայնված մի կարծիք, որ հետո լսեցի այլ դաշնակցական գործիչների շուրթերից, ինձ դուր չեկավ: Մասնավորապես, այն միտքը հայտնվեց, որ այնպես չէ, թե մենք միացել ենք հանրապետական կուսակցությանը, այլ իրենք են մեզ միացել: Եթե դաշնակցականները ժամանակներ առաջ ասում էին, որ պիտի անցում արվի համամասնական ընտրակարգին, դա բնավ էլ չի նշանակում, որ սահմանադրական փոփոխությունները հենց նրանց առաջարկածն է:

Սահմանադրական բարեփոխումները վերկուսակցական երեւույթ են, այս դեպքում պիտի վեր կանգնել նեղ կուսակցական շահերից: Չէի ցանկանա, որ որեւէ մեկն այն համոզմունքն ունենա, որ սահմանադրական փոփոխություններն իր կուսակցության «մենաշնորհն» է: Հանրապետականներս եկել ենք այն եզրակացության, որ սա վերկուսակցական խնդիր է: Կուզենայի՝ ովքեր օգնում են սահմանադրական բարեփոխումներն անցկացնելուն, հետո շահարկման պատճառ չունենան: Սա ոչ իշխող, ոչ էլ մյուս կուսակցություններն իրավունք չունեն ասելու:

Նորից եմ ասում՝ այնպես չէ, որ դեկտեմբերի 7-ին արթնանալու ենք եւ տեսնենք, որ արմատական փոփոխություններ են կատարվել, սահմանադրական փոփոխություններն ընդունվելուց հետո աստիճանաբար օրենքների վրա պիտի աշխատեն. դա տեւական աշխատանք է: Փոփոխություններն առաջինը կզգան հաջորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուները, երբ անցում կատարվի համամասնական համակարգին: Ասեմ, որ ես էլ կողմնակից եմ համամասնական ընտրակարգին: Մեծամասնականի դեպքում խորհրդարան են մտնում մարդիկ, ովքեր հեռու են օրենսդրական աշխատանքից: Մեծամասնական ընտրակարգն աստիճանաբար տանում է դեպի ոչ պրոֆեսիոնալ Ազգային ժողով: Մարդիկ, ովքեր տնտեսության մեջ ամուր հիմքեր ունեն, ֆինանսապես հզոր են իրենց պատգամավորական մանդատը պահելու համար: Ըստ իս՝ ժամանակն է, որ նույն այդ պատգամավորական մանդատին սոցիալական հարցեր լուծելու ճանապարհով տիրանալու արատավոր պրակտիկային վերջ տրվի:

Համամասնական ընտրակարգի դեպքում կուսակցությունների ծրագրային դրույթներն են առաջին պլանին լինելու: Անհատի դերակատարումն այս դեպքում շատ է քչանում: Ես այդպես եմ կարծում:

ՌՈՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀԿ Կապանի կառույցի ղեկավար

Ստորագրվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը (տեսանյութ)

04.06.2026 11:34

Ամառային զորակոչը Հայաստանում կմեկնարկի հունիսի 29–ին ու կավարտվի օգոստոսի 15–ին

04.06.2026 11:08

Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հողային ռեսուրսները. Զախարովա

04.06.2026 11:06

«Շարունակում ենք արցախցիներից ընդունել դիմումներ՝ ՄԻԵԴ ներկայացնելու համար». Արտակ Բեգլարյան

04.06.2026 10:56

Հարցազրույց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի հետ

04.06.2026 10:44

Կասեցնե՜նք դպրոցների փակման գործընթացը. Արամ Մանուկյան

03.06.2026 23:12

Թոշակները կրկնապատկվելու են, ձեր ապահովված կյանքը իմ պարտականությունն է. Ռոբերտ Քոչարյան

03.06.2026 23:02

Ծանր վիճակ է, ինքնություն ենք կորցնում. Սամվել Կարապետյան

03.06.2026 22:41

Ճակատագրական ընտրության առաջ ենք՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, կա՛մ կորցնում ենք. Արամ Վարդևանյան

03.06.2026 22:14

Հայաստանի քաղաքացիները պետք է փրկեն իրենց երկիրը ընտրություններում. Զախարովա

03.06.2026 22:05

Ադրբեջանի ամենահզոր զենքը Նիկոլ Փաշինյանն է. Աննա Գրիգորյան

03.06.2026 21:41

Փաշինյանի հետ միջադեպի մեջ հայտնված կինը կոչ է անում գնալ ընտրության, չվախենալ կարծիք հայտնելուց

03.06.2026 21:25