Ուրբաթ օրը՝ հուլիսի 28-ին, սպասվում է Կարեն Կարապետյանի սյունիքյան երրորդ այցը

26.07.2017 15:01
2109

ՀՀ կառավարության մոտ կանգնած մեր աղբյուրները հավաստում են, որ հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 28-ին աշխատանքային այցով կժամանի Սյունիքի մարզ, ավելի ստույգ՝ Սիսիան:

Վարչապետի ֆիզիկական եւ առողջական վիճակը թույլ է տալիս (փա՜ռք Բարձրյալին), որ նա Երեւանից Սյունիք ժամանի մեքենայով (հավատացնում են, որ կլինի հենց այդպես) եւ ոչ ուղղաթիռով, ինչպես հիմա ընդունված է մեզանում: Դա արդեն հուսադրող նախանշան է սյունիքյան մերօրյա համապատկերի վրա:

Սյունիքում, ի դեպ, մեծագույն հարգանք ու պատկառանք կա Կարեն Կարապետյան եռանդուն վարչապետի հանդեպ, նրա հետ լուրջ հույսեր են կապում:

Եվ մարդիկ անկեղծորեն ողջունում են նրա առաջիկա այցը՝ ակնկալելով, որ՝ նախ՝ ժամանակ կգտնի ու որոշակիորեն կսեւեռվի վերջին շրջանում Սյունիքում երեւան եկած բազմաթիվ՝ մարզի զարգացմանը խոչընդոտող, մարզում քաղաքացիական համերաշխությունը խարխլող հարցերի վրա:

Մարդիկ հույս ունեն, որ վարչապետը, այնուամենայիվ, ժամանակ կգտնի եւ մարզպետից չորս-հինգ հարցի վերաբերյալ բացատրություն կպահանջի.

ա) ինչո՞ւ է Սյունիքում հաստատել ինկվիզիցիայի ժամանակներին բնորոշ բարքեր,
բ) ինչո՞ւ է տեղացի (բնիկ) մտավորականներին ջարդելու եւ նրանց փոխարեն Երեւանից (անհայտ կենսագրությամբ եւ անհայտ առաքելությամբ) կադրեր ներմուծելու քաղաքականություն որդեգրել,
գ) ինչո՞ւ պաշտոնավարման ամբողջ ընթացքում հրաժարվեց (եւ հրաժարվում է) համագործակցել Գորիսի տեղական ինքնակառավարման մարմինների հետ (անգամ ավագանու՝ վարչապետին հղած ուղերձից հետո),
դ) ինչո՞ւ է ուղղաթիռով աշխատանքի գալիս այն ժամանակներում, երբ մարդիկ իրենց ունեցած-չունեցածից ամսական հազար դրամ են հավաքում հօգուտ հայոց բանակի,
ե) ինչո՞ւ օրերով աշխատանքի չի հաճախում, երբ կառավարության անդամների առջեւ օրական 10-12 ժամ աշխատելու խնդիր է դրված:

Ակնկալվում է, որ վարչապետը կանդրադառնա իր նախորդ երկու այցի ընթացքում տված հանձնարարությունների, մարզպետի ու համայնքների ղեկավարների հավաստիացումների ու տված խոստումների կատարման ընթացքին:

Սպասվում է, որ համայնքների ղեկավարները, մարզպետը, մարզպետարանի պատասխանատուներն ուժ կգտնեն իրենց մեջ եւ վարչապետին անկեղծորեն (առանց սեթեւեթելու եւ խաղալու) կներկայացնեն տարածաշրջանի իրական հիմնախնդիրները:

Սպասվում է, որ այս անգամ մարզպետարանի հրահրմամբ հարցեր չեն ուղղվի վարչապետին՝ տեղական բարձր չինովնիկների անձնական խնդիրներից բխող:

Մարդիկ հույս ունեն, որ այս անգամ կառավարության անդամներին ուղեկցող լրագրող-օպերատորին ոչ ոք Սյունիքում չի ապտակի՝ թեթեւակի հրմշտոցի համար:

Իսկ նախարարները՝ շաբաթվա գրեթե բոլոր օրերին եւ օրական 10-12 ժամ աշխատող, հավանաբար օրինակ կծառայեն ե՛ւ Սյունիքի մարզպետին, ե՛ւ մարզպետարանի աշխատակիցներին, ե՛ւ համայնքների ղեկավարներին:

Իմիջիայլոց, ամենեւին էլ պարտադիր չէ, որ մեր առաջարկությունները, մտահոգություններն ու սպասելիքները տեղ գտնեն վարչապետի այցի օրակարգում: Կառավարության ղեկավարը կարող է եւ լռել ու չանդրադառնալ դրանցից որեւէ մեկին: Նման դիրքորոշմանն էլ ըմբռնումով կմոտենանք, չէ՞ որ լռությամբ երբեմն ավելի հստակ է պատասխան տրվում առկա հարցերին, քան՝ խոսքով…

Արդյունքում՝ կառավարության աշխատակիցները Սիսիանից Ջերմուկ մեկնելու եւ մեկ-երկու օրով այնտեղ հանգստանալու վաստակած իրավունք կունենան:

Դե ինչ, ողջունում ենք հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հերթական ու սպասված սյունիքյան այցը, նրան մաղթում արդյունավետ աշխատանքային օր:

«Սյունյաց երկիր»

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55