Թուրքիայի ներքին գործերի նախարարն ԱՄՆ-ին մեղադրել է իր երկրի համար վնասակար քայլերի մեջ

03.02.2023 16:24
946

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ԱՄՆ-ին մեղադրել է եվրոպական երկրների վրա ազդեցության և Թուրքիայի դեմ վնասակար քայլեր իրականացնելու մեջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է TASS-ը:

««Յուրաքանչյուր ամերիկացի դեսպան ինքն իրեն հարց է տալիս, թե ինչպես կարող է վնասել Թուրքիային, սա Թուրքիայի ամենամեծ դժբախտություններից մեկն է երկար տարիներ։ Նա հավաքում է այլ դեսպանների և փորձում նրանց խորհուրդներ տալ։ Նույնը անում են Եվրոպայում, ամերիկյան դեսպանատունն է կառավարում Եվրոպան»:

Նրանք մտածում էին, թե ինչ կարող են անել Թուրքիայում, բայց մի մարդ փչացրեց նրանց խաղը, դա Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Ես այստեղ ամերիկյան դեսպանին ասում եմ, որ գիտեմ, թե որ լրագրողներին է հանձնարարություն տվել։ Հեռացրեք ձեր կեղտոտ ձեռքերը Թուրքիայից, ես հստակ գիտեմ, թե ինչ քայլեր եք ձեռնարկել և ինչպես եք ուզում խառնել Թուրքիան»:

Փետրվարի 3-ին Թուրքիայի ԱԳՆ են կանչվել դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարները, այդ թվում՝ այն պետությունների, որոնք դադարեցրել են իրենց գլխավոր հյուպատոսությունների աշխատանքը Թուրքիայում (Բելգիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Նիդեռլանդներ, ԱՄՆ, Ֆրանսիա, Շվեյցարիա և Շվեդիա)։

ԱԳՆ-ն ընդգծել է, որ Թուրքիայի բոլոր դիվանագիտական ​​հաստատությունների անվտանգությունն ապահովվում է միջազգային պայմանագրերի հիման վրա։ Դեսպանների ուշադրությունը հրավիրվել է նաև ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության անհրաժեշտության վրա։ ԱԳՆ-ն մատնանշել է, որ արևմտյան երկրների կողմից ընդունված մոտեցումը ծառայում է ահաբեկչական կազմակերպությունների շահերին։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մի շարք արևմտյան երկրների, որոնք անվտանգության սպառնալիքների պատճառով փակել են Թուրքիայում իրենց հյուպատոսությունները, մեղադրել է դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեջ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40