Սահմանված ժամկետի ավարտին Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը

02.07.2024 11:52
841

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն իրենց իսկ նախորոշած ժամկետում կանոնակարգի նախագիծը չհամաձայնեցրին: Թե ինչու, ինչ խնդիրներ առաջացան, ո՛չ Երևանից, ո՛չ Բաքվից չեն մանրամասնում: Երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները նույնաբովանդակ հաղորդագրություններում համառոտ փոխանցում են՝ փաստաթղթի համաձայնեցման աշխատանքները շարունակվում են, բանակցություններն էլ, կողմերի պնդմամբ, կառուցողական են:

«Հուլիսի 1-ի դրությամբ հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ», - ասված է հաղորդագրությունում:

Մինչդեռ ապրիլի 19-ին Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովները պայմանավորվել էին կանոնակարգի նախագիծը համաձայնեցնել մինչև հուլիսի 1-ը և հետո անցնել դրա ներպետական հաստատմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի օրենսդրություններին համապատասխան:

Այդ փաստաթղթում պետք է ամրագրվեն սահմանազատման սկզբունքները, մասնավորապես` հղումը Ալմա-Աթայի հռչակագրին: Ադրբեջանի պահանջած չորս գյուղերը վերադարձնելուց հետո հայաստանցի պաշտոնյաները պնդում են, թե Բաքուն համաձայնել է դելիմիտացիայի գործընթացում առաջնորդվել 1991 թվականին ընդունված այդ փաստաթղթով: Ինչո՞ւ չստացվեց ըստ սահմանված ժամանակացույցի կանոնակարգը համաձայնեցնել, հարցին այսօր հրաժարվեցին պատասխանել և՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Կանոնակարգի հաստատումից է կախված նաև սահմանազատման հետագա ընթացքը: Ըստ նույն՝ ապրիլի 19-ի պայմանավորվածության՝ սահմանազատվող մյուս հատվածների հերթականությունը, այդ թվում՝ անկլավ-էքսկլավների, պետք է համաձայնեցվեր միայն այդ փաստաթղթի հաստատումից հետո:

Նկարում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովների հայկական և ադրբեջանական կողմերի համանախագահներ, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյան և Շահին Մուստաֆաև

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40