Ժաննա Անդրեասյանը վերջապես կատարեց իջեցված պատվերը․ Գորիսի 100-ամյա քոլեջում դատարկություն է, 340 ուսանող եկել են դասի, բայց դասախոս չկա

03.12.2025 11:22
1186

Գորիսի պետական քոլեջի տնօրենին ազատելու՝ բարձր դռնից մեկ տարի առաջ իջեցված պատվերը կատարված է...

Կրթօջախի 16 տարվա տնօրեն Կարեն Լազարյանն այսօրվանից չի գլխավորում ուսումնական այդ հաստատությունը։

Նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանում, ով անգրագիտության դասական նմուշ է, ոչինչ չի ասվում ազատման հիմքերի մասին։

Տեղի ունեցածը՝ միայն Սյունիքի օրինակով, հերթական վկայությունն է այն բանի, որ ԿԳՄՍ օրվա նախարարն իրեն դուրս է դրել իրավական տիրույթից և գործում է քմահաճորեն ու պատվերով՝ շրջանցելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն ու գործող օրենքները։

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, աշխատանքից կամովին ազատված 30 աշխատակցին ավելացել է ևս երեքը։

Հեռացող դասախոսները հայտարարում են, որ իրենք այլևս ի վիճակի չեն իրավական ճանապարհով դիմակայել նախարարի ու նրա տեղակալ Արաքսիա Սվաջյանի կամայականություններին՝ միտված կրթական համակարգը կազմաքանդելուն։

Կոլեկտիվում զարմացած են նաև՝ կառավարության որոշման մեջ այդպես էլ չի հիմնավորվում, թե ինչո՞ւ են Հայաստանի՝ հիրավի ամենակայացած և մեծ ճանաչում ունեցող երկու քոլեջը վերացնում։ Կառավարության որոշման մեջ այդպես էլ չի հիմնավորվում, թե սահմանապահ Գորիսի երկու քոլեջը վերացնելու արդյունքում ի՞նչ է շահում պետությունը, ի՞նչ է շահում ուսանողը։

Մյուս կողմից՝ մարտ ամսից մինչև հիմա նախարարը (չնայած կոլեկտիվի բազում հրավերներին) չկամեցավ կամ չհամարձակվեց այցելել Գորիս և մարդկանց պարզաբանել, թե ինչո՞ւ են վերացվում քոլեջները։

Ութ ամսվա ընթացքում նախարարը չկարողացավ օրինական հիմնավորումներ գտնել՝ տնօրենին ազատելու համար։

Իսկ Կարեն Լազարյանը պարզաբանում է՝ «Կառավարության 2025 թ․ ապրիլի 17-ի որոշումը՝ Գորիսի երկու քոլեջը միաձուլելու մասին, կարելի էր և հնարավոր էր սահմանված ժամկետում՝ մինչև հուլիսի 1-ը կատարել, այն էլ՝ առանց աղմուկ–աղաղակի։ Բայց նախարարը դիտավորությամբ խոչընդոտեց կառավարության որոշման կատարմանը։ Միայն հետո պարզվեց, որ պատվիրատուները ստեղծվող քոլեջի տնօրենի թեկնածու չեն կարողանում ներկայացնել՝ իրենց անձնական–ընտանեկան շահերից բխող։

Ես քանիցս՝ նախարարությանը հղած գրություններով խնդրել–առաջարկել եմ՝ օրինական ճանապարհով միաձուլման գործընթացն առաջ տանել և մեզ ազատել Ժաննայի ու Արաքսիայի ենթակայությամբ աշխատելու հեքիաթային անեծքից։ Սակայն՝ ոչ մի քայլ, իսկ նախարարը չի համարձակվել սեփական հայեցողությամբ տնօրեն նշանակել։  Եվ երբ հոկտեմբերի սկզբին պատվիրատուները ներկայացրել են իրենց հաճո թեկնածուին՝ նախարարը նշանակման հրաման է տվել, թեև նշանակված տնօրենը 60 օր շարունակ անհայտության մեջ է ու մեկ րոպե անգամ աշխատանքի չի ներկայացել։ Հիմա էլ նախարարը փորձում է արդարանալ, թե ինչո՞ւ չի կատարել կառավարության որոշումը, թե ինչո՞ւ է՝ իր անգործությամբ Գորիսի տարածաշրջանում ստեղծել լարվածության մթնոլորտ և հակակրանք՝ կառավարության հանդեպ»։

Եվ այդ ամենի արդյունքը ցնցող է՝ քոլեջի 340 ուսանող այսօր հաճախել են քոլեջ, բայց այնտեղ ոչ մի դասախոս չկար...

Դե ինչ, շնորհավորենք Ժաննային ու Արաքսիային՝ պատվերը (թեև մեծ տառապանքի գնով ու ապօրինություններով) կատարելու կապակցությամբ։

Եվ, այդքանով հանդերձ, խորհուրդ կտայինք նրանց՝ չկարծեք, թե Սյունիքի մերժվածների պանթեոնում հավերժորեն հանգրվանած իշխանական հոգիները հարություն են առնելու...

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40