ՀԱՄԼԵՏ ՄԿՐՏՉՅԱՆ. «Չխեղաթյուրենք Գորիսում պաշտպանության խորհրդի ստեղծման պատմությունը»

06.09.2013 13:15
4017

Օրերս հրապարակվել է Գորիսում հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ զոհված Ավետիք Բուդաղյանի եւ հրազենային վնասվածք ստացած Արտակ Բուդաղյանի հոր` Էմիլ Բուդաղյանի բաց նամակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակի մի միտք, սակայն, ոչ միանշանակ է ընդունվել Գորիսում: Ահա Էմիլ Բուդաղյանի արտահայտած այդ միտքը. ՀՀ նախագահին դիմելով նա ասում է. «Իմ մասին Դուք` լինելով սյունեցի եւ պատերազմի մասնակից, հավանաբար, նույնպես գիտեք` պատերազմական տարիներին ես հանդիսացել եմ պաշտպանական խորհրդի անդամ, որն անձամբ եմ ստեղծել»:

«Սյունյաց երկրի» խմբագրությունում այդ առիթով ստացված բազմաթիվ արձագանքներից ամենաուշագրավը Համլետ Մկրտչյանի խոսքն է` օգոստոսի 29-ին հեռախոսով հաղորդած, որը ներկայացնում ենք ստորեւ: Ահա. «Նախ չէի ցանկանա, որ հունիսի 1-ի ողբերգության նախաքննությանը զուգահեռ ներկայացվեին Արցախյան ազատամարտի ժամանակ Գորիսում տեղի ունեցած իրադարձությունները, մանավանդ որ դրանք բոլորովին կապ չունեն միմյանց հետ, մանավանդ որ որոշ մարդիկ 20-25 տարվա վաղեմության իրադարձությունները ներկայացնում են աղավաղված ձեւով: Ինչ վերաբերում է 1989թ. աշնանը Գորիսում պաշտպանության խորհրդի ստեղծմանը, ապա դրա հետ Էմիլ Բուդաղյանը որեւէ առնչություն չի ունեցել: Նրա հայտարարությունը, թե ինքն է ստեղծել պաշտպանության խորհուրդը, ամբողջապես հերքում եմ: Ինքը նման բան ասելու իրավունք չունի, ո՞վ է եղել ինքը, որ այդ ժամանակ Գորիսում պաշտպանության խորհուրդ ստեղծեր:

Պաշտպանության խորհրդի հիմնադիրը եւ նախագահն ինքս եմ եղել, այդ մասին ամբողջ Գորիսը գիտի, այդ մասին գիտեն ինքնապաշտպանական բոլոր ջոկատների հրամանատարները, այդ մասին գիտեն Շարժման առաջնորդները: Ընդհանրապես անհամեստություն եմ համարել այդ մասին խոսելը, հիմա էլ խոսում եմ հարկադրաբար, քանի որ ինքնապաշտպանության կազմակերպիչներիս առջեւ կեղծվում է ոչ վաղ անցյալի պատմությունը, Արցախյան շարժման մաքրամաքուր պատմությունը:

Գորիսի պաշտպանության խորհրդի ստեղծման գործում ինձ շատ են օգնել Համլետ Ծատրյանը, Մելս Մելքումյանը, ուրիշներ, թեեւ նրանք այդպես էլ չմտան խորհրդի կազմի մեջ, որովհետեւ խորհուրդը միանգամայն այլ սկզբունքով կազմավորվեց, ինչը ձեւակերպված էր կանոնադրությամբ:

1989թ. աշնանն անհրաժեշտություն էր առաջացել Գորիսում ստեղծել մի մարմին, որը կհանդիսանար քաղաքում եւ գյուղերի մեծ մասում ստեղծված ու ստեղծվող ինքնապաշտպանական ջոկատների գործունեության համակարգողը: Նման խորհուրդ ստեղծելը ժամանակի պահանջն էր: Այդ մարմինը դարձավ Գորիսի պաշտպանության խորհուրդը, որը սկզբնական շրջանում համակարգում էր նաեւ Սյունիքի մյուս շրջանների ջոկատների գործունեությունը: 15 հոգուց բաղկացած խորհրդի անդամներ էին նրանք, ովքեր առաջադրվել էին գյուղերի եւ քաղաքի թաղամասերի ինքնապաշտպանական ջոկատների կողմից: Միայն Քոլատակի ջոկատին իրավունք վերապահվեց խորհրդի երեք անդամ առաջադրել, քանի որ այդ ջոկատն այն ժամանակ ամենահզորն ու մարդաշատն էր: Էմիլ Բուդաղյանին էլ առաջադրեցին Խնձորեսկի կամավորականները` նկատի ունենալով, որ նա շրջանի շինվարչության պետերից մեկն է եւ, ի թիվս մի քանի տնտեսական ղեկավարների, կարող է ինչ-որ չափով նյութական, տեխնիկական աջակցություն ցույց տալ խորհրդին: Այդպես է եղել… Եվ երբեք որեւէ խոսք չի գնացել նրան խորհրդի նախագահ ընտրելու կամ նշանակելու մասին: Հիմա էլ տեղին չէ սեփական անձին չեղած բաներ վերագրելն ու մյուս տղաների արածը ստվերում թողնելը: Եկեք չաղավաղենք Արցախյան ազատամարտում գորիսեցիների մասնակցության պատմությունը: Չաղավաղենք Գորիսի պաշտպանության ստեղծման պատմությունը: Եկեք 20-25 տարվա հեռավորությունից անձնական նկատառումներով դատողություններ չանենք այդ օրերի մասին»:

Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև

07.10.2026 10:48

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ

07.10.2026 10:46

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորանքի խոսքը գրադարանավարի օրվա կապակցությամբ

07.10.2026 10:30

Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան

06.10.2026 21:33

Սուրբ Թարգմանչաց տոնը և Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու 25-ամյակը

06.10.2026 20:02

Հայաստանը փորձում է Ռուսաստանի վրա բարդել ռшզմական բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

06.10.2026 18:56

Դատախազությունն ուսումնասիրում է «Եկեղեցու ճգնաժամի մասին» զեկույցը. «Ազատություն»

06.10.2026 17:10

Ստորագրվել է Հայաստանի ու Լիտվայի ՊՆ-երի միջև համագործակցության 2027-ի ծրագիրը

06.10.2026 16:45

Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ

06.10.2026 16:25

TRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. Փաշինյան (տեսանյութ)

06.10.2026 16:05

Ջեյհուն Բայրամովը քննարկել է TRIPP-ն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ

06.10.2026 16:01

Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք

06.10.2026 15:18