ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերն ընդունել են արդյունքները. ինչպիսին է նրանց արձագանքը

11.12.2018 14:51
1187

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած, ըստ էության, բոլոր քաղաքական ուժերն ընդունել են դրանց նախնական արդյունքները:

884 849 քվե կամ ձայների ընդհանուր թվի 70.44%-ը ստացած «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը, իր ֆեյսբուքյան էջի ուղի եթերում դիմելով քաղաքացիներին, նշել է, որ երեկ ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ժողովրդավարության և ժողովրդի իշխանության բացառիկ հաղթանակը դարձան:

«Սա աննախադեպ իրադարձություն է երրորդ հանրապետության պատմության մեջ, և համարում եմ, որ սա Հայաստանի աննախադեպ նվաճումն է, ՀՀ քաղաքացիների կարևորագույն նվաճումն է»,- ասաց նա և շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին, որոնք վստահության քվե տվեցին իրենց:

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ըստ ընտրության արդյունքների, հավաքելով 103 824 քվե կամ ընդհանուրի 8.27%-ը, խորհրդարանում երկրորդ ուժն է լինելու: Կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել և շնորհավորել է նաև խորհրդարան անցած «Իմ քայլը» դաշինքին և «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը:

«Որպես երկրորդ քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լինելու է ձեր ձայնը խորհրդարանում և հավատարիմ մնալով իր գաղափարախոսությանը՝ շարունակելու է լինել ժողովրդի կողքին և իր գործունեությունը ծավալել բացառապես ի շահ և ի բարօրություն հայ ժողովրդի»,- ասված է ուղերձում:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որը հաղթահարել է անցողիկ շեմը և ստացել 80 024 ձայն կամ ընդհանուրի 6.37%-ը, հայտարարության մեջ նշել է, որ կուսակցությունն արժևորում է օրինական ընտրությունների կազմակերպման իրողությունը և երախտագիտություն հայտնում կուսակցությանը վստահության քվե տված քաղաքացիներին։

«Հայաստանում կայացած պատմական ընտրությունները մեր երկրում հեղափոխության տրամաբանական շարունակությունն են, դրա արժեքների կապիտալիզացիան ապահովող հիմնական գործընթացը»,- ասված է հայտարարության մեջ:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը ստացել է 59 068 ձայն՝ ընտրողների 4.70%-ի քվեն, տարածել է հաղորդագրություն, որտեղ հաջողություն է մաղթել խորհրդարան անցած ուժերին և նրանց ձևավորելիք կառավարությանը, քանի որ դրանից է կախված մեր երկրի և ժողովրդի անվտանգությունն ու զարգացման հեռանկարը:

«Այս ընտրությունները ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ»,-ասված է հայտարարության մեջ:

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը ստացել է 48 822 ձայն կամ ընդհանուրի 3.89%-ը: Կուսակցությունը հաղորդագրության մեջ նշել է, որ ընտրողն իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին: «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացված չի լինի Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովում: Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների»,- ասված է հայտարարության մեջ:

25 174 քվե կամ ընտրողների 2.00%-ի ձայնը ստացած «Մենք» դաշինքի գնահատմամբ` վերջին 20 տարում Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան ընտրություններ, որտեղ իր գործուն ազդեցությունը չեն ունեցել կրիմինալը, փողաբաժանությունն ու կեղծիքները:

«Այո՛, այս ընտրություններն անցել են առանց էական խախտումների և միջադեպերի, բայց նաև ակնհայտ է բոլորի համար, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում բովանդակային, գաղափարական և ծրագրային պայքար այդպես էլ տեղի չունեցավ, որի արդյունքում էլ ունեցանք միաբևեռ Ազգային ժողով, ինչը երկրի զարգացման տեսանկյունից և խորհրդարանական կառավարման համակարգի կայացման առումով դրական երևույթ չէ»,- ասված է «Մենք» դաշինքի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

4122 ընտրող կամ 0.33% տոկոս ձայն ստացած «Ազգային առաջընթաց» կուսակցության  ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ շնորհավորում է հայ ժողովրդին ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին մերժելու ու քաղաքական դաշտից հեռացնելու կապակցությամբ։ «Շնորհավորում ենք հայ ժողովրդին ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին մերժելու ու քաղաքական դաշտից հեռացնելու կապակցությամբ։ Շնորհավորում ենք նաև Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում մեծամասնություն կազմելու համար»,-ասված է հայտարարության մեջ:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը, որը ստացել է 22 862 կամ ընտրողների 1.82%-ի քվեն, համարում է, որ Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները էական առաջընթաց քայլ էին նախկին հանցավոր ռեժիմին հեռացնելուց հետո Հայաստանում ժողովրդավարության հաստատման և ազգային պետականության կայացման ճանապարհին:

«Քվեարկությունը, չնայած դրա ընթացքում արձանագրված խախտումներին, ընդհանուր առմամբ եղել է ազատ ու թափանցիկ, ինչի շնորհիվ ժողովուրդն ազատորեն արտահայտել է իր կամքը»,- այս մասին ասվում է «Սասնա Ծռեր» կուսակցության հայտարարության մեջ:

12 390 ձայն կամ ընդհանուրի 0.99%-ը ստացած «Օրինաց երկիր» կուսակցությունը ևս տարածել է հաղորդագրություն և շնորհակալություն հայտնել իրենց օգտին քվեարկած քաղաքացիներին: «Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին՝ մաղթելով նրանց արդյունավետ գործունեություն ի նպաստ Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի»,- նշված է «Օրինաց Երկիր» կուսակցության մամուլի հաղորդագրության մեջ:

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը ստացել է 8533 ձայն՝ ընտրողների 0.68%-ի քվեն. կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ կսպասեն վերջնական արդյունքներին, նոր հայտարարություն կտարածեն, բայց ամեն դեպքում նշեց, որ ընդունում են ընտրության արդյունքները:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը ստացել էր 6460 ձայն կամ 0.51%. կուսակցության ցուցակը գլխավորող Լևոն Շիրինյանը նշեց, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ վաղը հանդես կգան հայտարարությամբ:

Լիանա Առաքելյան

hayblogs.pro

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06