Թրամփը և Պուտինը կհանդիպեն Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաօդային բազայում. CNN

13.08.2025 11:41
488

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև օգոստոսի 15-ին Ալյասկայում նախատեսված հանդիպումը տեղի կունենա Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաօդային բազայում, քանի որ այն համապատասխանում է պատմական հանդիպում անցկացնելու պահանջներին` հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։

Հեռուստաալիքի աղբյուրները պարզաբանել են, որ Սպիտակ տունը հույս ուներ խուսափել այն իրավիճակից, երբ Ռուսաստանի առաջնորդը և նրա շքախումբը կհյուրընկալվեն ԱՄՆ ռազմական օբյեկտում։ Ալյասկան, սակայն, ներկայումս գտնվում է զբոսաշրջային սեզոնի գագաթնակետում, ուստի գագաթնաժողովի համար ամենահարմար վայրը եղել է ռազմաբազան։

Նրանք նաև նշել են, որ հանդիպման վայր ընտրելիս Եվրոպայի հետ կապված տարբերակները անմիջապես մերժվել են՝ Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից Պուտինի ձերբակալման օրդերի պատճառով։

Ինչպես հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, Թրամփը և Պուտինը հանդիպման առնվազն մի մասը կանցկացնեն դեմ առ դեմ, միայն թարգմանիչների ներկայությամբ, առանց խորհրդականների մասնակցության։ Սովորաբար նման գագաթնաժողովին նախորդում են լայնածավալ բանակցություններ և ամիսներ տևող նախապատրաստական աշխատանքներ, ինչը այս անգամ այդպես չէ։ Թրամփն ասել է, որ այն համարում է «փորձնական» հանդիպում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40