ԱԺ–ն չընդունեց սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծը

11.04.2024 19:43
754

Հայաստանի ազգային ժողովը չընդունեց  ընդդիմության նախաձեռնած՝ հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրները» թեմայով հրատապ քննարկման արդյունքով առաջարկված «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման և սահմանագծով վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ նախագիծն իրենց խմբակցությանը փոխանցվել է փակ նիստից 1–2 ժամ առաջ, իրենք հայտարարությունը կազմելու աշխատանքներին չեն մասնակցել: «Բացի այդ՝ հայտարարության տեքստում կան նաև մի շարք դրույթներ, որոնք որևէ առնչություն չունեն սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ»,–ասաց Կոնջորյանը՝ հավելելով, որ ՔՊ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ առաջարկվող նախագծում սկզբունքային արձանագրումներ ու ձևակերպումներ կան: «Նկատի ունենալով, որ մեծամասնությունը չի քվեարկելու, տեղեկացնում ենք, որ այսօր այն կդրվի նաև պաշտոնական շրջանառության մեջ, մեծամասնությանը հնարավորություն կտրվի առավել ակտիվ աշխատել այդ նախագծի մասով»,–ասաց նա:

Հայտարարության նախագիծը քվեարկության ստացավ 31 կողմ, 1 դեմ ձայներ:

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22