«Դեռահասության տարիքի հոգեբանության արդի միտումները». մենագրության շնորհանդես ԳՊՀ-ում

30.09.2025 20:32
597

Սեպտեմբերի 19-ին ԳՊՀ ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ ամբիոնի ասիստենտ Գայանե Հայրապետյանի «Դեռահասության տարիքի հոգեբանության արդի միտումները» մենագրության շնորհանդեսը։ Գրքում քննարկվում են դեռահասության հոգեբանության առանցքային խնդիրները՝ ընթերցողին հնարավորություն տալով ավելի խորությամբ ծանոթանալու մարդու զարգացման ամենաառեղծվածային փուլին՝ նոր և վերլուծական մոտեցմամբ։

 Գայանե Հայրապետյանը մենագրությունը համարում է փորձ՝ կամրջելու գիտական տեսությունն ու մարդկային իրականությունը․ «Եթե գիրքը թեկուզ մեկ ընթերցողի համար դառնա հետաքրքրությունների ու մասնագիտական որոնումների աղբյուր, ապա իմ նպատակն արդարացված կլինի», – ասաց նա։ Հայրապետյանը հույս հայտնեց, որ այն իր արժանի տեղը կունենա գիտական և մասնագիտական դաշտում՝ դառնալով օգտակար ուղեցույց ոչ միայն մանկավարժների և հոգեբանների, այլև հենց դեռահասների համար։

Գրքի վերաբերյալ գնահատանքի ու շնորհավորանքի խոսքեր հնչեցին մի շարք անվանի մասնագետների կողմից՝ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Սյուզաննա Հայրապետյանը, հ.գ.դ., պրոֆեսոր Կամո Վարդանյան, ԵՊՀ դոցենտ, հ.գ.թ. Լիլիթ Բաղդասարյան, ՀՊՄՀ ամբիոնի վարիչ, հ.գ.թ. Լիլիթ Կարապետյան, ԵՊԲՀ դոցենտ, բ.գ.թ. Արմեն Սողոյան, ՀՊՄՀ պրոֆեսոր, բ.գ.դ. Սամվել Սուքիասյան, ԵՊԲՀ ամբիոնի վարիչ, դոցենտ, բ.գ.թ. Կարինե Թաթարյան, ԳՊՀ պրոռեկտոր Զարեհ Գրիգորյան, ամբիոնի վարիչ Հրայր Պետրոսյան, ինչպես նաև գրքի խմբագիր, բ.գ.թ. Լիլիթ Թունյան։

Շնորհանդեսին մասնակցում էին ԳՊՀ ղեկավար կազմի ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ինչպես նաև համայնքապետարանի, կրթական հաստատությունների ու այլ կառույցների ներկայացուցիչներ՝ համայնքապետ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ։

Մարիամ Լազարյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40