Ազիզ Ալաքբարլի. Պետք չէ խորամանկությունների գնալ, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանին

14.04.2025 16:22
724

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք

 Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցել է ոչ միայն ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, այլ նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր և միաժամանակ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ Ազիզ Ալաքբարլին։

Վերջինս ելույթ է ունեցել «Խորհրդարանական դիվանագիտություն և գլոբալ կառավարում» պանելում և ելույթին հետևած հարց ու պատասխանի ժամանակ ստացել է հնարավորություն պատասխանելու հետևյալ հարցին. «Ե՞րբ կարող է ստորագրվել խաղաղության համաձայնագիրը ՀՀ և Ադրբեջանի միջև»։

Ալաքբարլիի պատասխանը դրվում է այստեղ ամբողջությամբ՝ մեկնաբանությունները թողնելով ընթերցողներին. «Հայաստանի և Ադրբեջանի միջև այս հակամարտությունը չի սահմանափակվում միայն Ղարաբաղի հակամարտությամբ։ Այն ունի առնվազն 200 տարվա պատմություն։ Այս տարածաշրջանում հայերն արդեն 200 տարի ադրբեջանցիների դեմ իրականացնում են էթնիկ զտումներ, ցեղասպանություններ և դեպորտացիաներ։ Ղարաբաղի հակամարտությունն այս տխրահռչակ քաղաքականության միայն վերջին դրվագն է։ Այդ պատճառով Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և վստահելի խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար Հայաստանը պետք է իրապես հրաժարվի ադրբեջանցիների նկատմամբ իր 200-ամյա թշնամական քաղաքականությունից։ Պետք չէ խորամանկությունների գնալ, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանին։

Նախ, Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր ունեցած բոլոր տարածքային հավակնություններից և դրա համար պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Երկրորդ, որպես Ղարաբաղյան պատերազմի բաղադրիչ մաս, պետք է ճանաչի 1987-1991թթ. ընթացքում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանից (ներկայիս Հայաստանի տարածքից) արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը և ապահովի նրանց այդ իրավունքի իրացումը։ Այն էլ ոչ թե խոսքով, այլ գործով»։
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40