Բագրատ Զաքարյանի գործողությունները լիովին օրինական են և տեղավորվում են «Հանրապետություն» կուսակցության քաղաքական գծի մեջ․ պարզաբանում

12.07.2022 14:50
1126

Մեղրիի մշակույթի տան դահլիճում ռուսական խմբի համերգի առնչությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ քաղաքապետը միայն մշակույթի տան դահլիճն է տրամադրել, մերժումը կարող էր քաղաքական ենթատեքստ ունենալ, որը կազդեր ոչ միայն միջգյուղական հաղորդակցության վրա`տարատեսակ խոչընդոտներ հարուցելով պահակակետերի անցման ընթացքում, այլև հարուցել այլ արգելքներ։ Այս մասին տեղեկանում ենք «Հանրապետություն» կուսակցության ֆեյսբուքյան էջից։

«Հանրապետություն» կուսակցությունը գտնում է,որ հարցը ոչ թե այս կամ այն մշակութային միջոցառումը թույլատրելու կամ արգելելու մեջ է, այլ բուն հայ-ռուսական հարաբերությունների հստակեցման անհրաժեշտության, Հայաստանի `ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամակցության խնդիրների,որոնց լուծումը հաստատ Մեղրիի համայնքապետի իրավասության շրջանակներում չէ։ Բագրատ Զաքարյանի աշխարհաքաղաքական հայացքները որևէ կերպ չեն տարբերվում «Հանրապետություն» կուսակցության մոտեցումներից։ Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանի գործողությունները լիովին օրինական են և տեղավորվում են «Հանրապետություն» կուսակցության քաղաքական գծի մեջ։ Իսկ համերգի` համայնքապետարանի էջում հայտնվելը պայմանավորված է մշակութային բոլոր միջոցառումները համայնքապետարանի էջում իրազեկելու ավանդույթով։

Հանրապետություն կուսակցություն Hanrapetutyun Party

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22