Բաղրամյանը վերահաստատում է՝ գազի սակագինը հունվարի 1-ից չի բարձրանա

05.11.2019 17:59
1161

Հայաստանում գազի սակագինը հունվարի 1-ից չի բարձրանա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ սակագնի մոդելի համար ներկայացված առաջարկներում ձմեռային ամիսներին բարձրացման մասին խոսք չի գնում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:  

«Մենք սակագնի՝ բավականին երկար ժամկետով մոդելի առաջարկ ենք արել: Եվ հիմա դա քննարկման փուլում է: Այն առաջարկներում, որոնք մենք արել ենք, ձմեռային ամիսներին որևէ բարձրացման մասին խոսք չի գնում»,-ասաց Բաղրամյանն ու շեշտեց՝ հունվարի 1-ից գինը չի բարձրանա:Նա նկատեց՝ անգամ ընթացակարգային առումով հնարավոր չէ հունվարի 1-ից սակագինը բարձրացնել: Նունիսկ, երբ լինում է բարձրացման վերաբերյալ հայտ կամ սակագնի վերանայում, ապա դրա ուսումնասիրության համար պահանջվում է որոշակի ժամկետ: «Եվ ցանկացած դեպքում, երբ հանձնաժողովը սակագների վերաբերյալ որոշում է կայացնում, դրանք ուժի մեջ են մտնում 30 օր հետո: Ոչ միայն ընթացակարգային, այլ նաև օրենքների առումով էլ հնարավոր չէ, որ փոխվի»,-նշեց Բաղրամյանը:

Հարցին՝ ձմռանից հետո բարձրացում սպասե՞լ, թե՞ ոչ, Բաղրամյանը պատասխանեց՝ հետո արդեն կհասկանան, թե բանակցությունների արդյունքում ինչի կհասնեն:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40