Դմիտրի Մեդվեդեւը կարեւորել է Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծումը

25.10.2017 12:08
1964

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 24-ին կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի գլխավորած պատվիրակությանը: Կարեն Կարապետյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:


Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին ինչպես ավանդական, այնպես էլ նոր հեռանկարային ոլորտներում փոխգործակցության զարգացմանը: Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են էներգետիկայի, արդյունաբերության, ներդրումային, ռազմատեխնիկական եւ հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:


Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդեւը կարեւորել են դեպի երրորդ երկրներ արտահանումը խթանելուն եւ համապատասխան ներուժ ունեցող ոլորտներում ներմուծման փոխարինումը զարգացնելուն ուղղված համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով արդյունավետ մեխանիզմների ստեղծումը եւ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքը շարունակելու վերաբերյալ հանձնարարականներ են տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին:


Երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի խորացման համատեքստում Կարեն Կարապետյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը կարեւորել են Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը: Հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը զեկուցել է մինչ օրս տեղի ունեցած 17 նիստերի արդյունքներով իրականացված եւ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ: Նա ներկայացրել է առեւտրատնտեսական եւ բիզնես կապերի զարգացման, ներդրումային ծրագրերի իրականացման, գյուղատնտեսության, արդյունաբերության, տրանսպորտային հաղորդակցության, շինարարության, շրջակա միջավայրի պահպանության, իրավապայմանագրային դաշտի կատարելագործման եւ այլ ոլորտներում համագործակցության ընթացքը: Մ.Սոկոլովը նշել է, որ բիզնես երկխոսության ամրապնդման եւ ներդրումային համագործակցության զարգացմանը կնպաստի Հայաստան-Իրան սահմանին՝ Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծումը, եւ Ռուսաստանի մի շարք խոշոր ձեռնարկություններ պոտենցիալ հետաքրքրվածություն են հայտնել ԱՏԳ-ում մասնակցություն ունենալու կապակցությամբ: Իսկ այս տարվա մարտին ստորագրված համատեղ հուշագրի հիման վրա Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծումը եւս կխթանի հայ-ռուսական համատեղ փոխշահավետ ծրագրերի նախաձեռնումը, որի շրջանակում ներդրումների իրականացման համար առավել հետաքրքիր եւ արդյունավետ ոլորտներ են համարվում գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքները եւ բարձր տեխնոլոգիաները:


Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-իրանական սահմանին՝ Սյունիքում ստեղծվող ազատ տնտեսական գոտու հնարավորություններին եւ քննարկել այնտեղ ռուսաստանյան ընկերությունների ներգրավման հեռանկարներին վերաբերող հարցեր:

gov.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24