Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանն անգամ Բաքվի դատարանում դեմ են գնացել ագրեսոր Ալիեւին. չեն ընդունել կեղծ մեղադրանքները

28.02.2025 10:31
739

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է  Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ շինծու գործով  դատական նիստը:

Ադրբեջանական լևատվամիջոցների կողմից տարածվող տեղեկատվությունից անգամ տեղեկանում ենք, որ Արցախի ղեկավարությունն անգամ Բաքվի բանտում շարունակում են Արցախի ազատագրական պայքարը: Մասնավորապես, այսօր նրանք դիրքորոշում են հայտնել իրենց ներկայացված կեղծ մեղադրանքների շուրջ։ Արցախի նախկին նախագահները, ԱԺ գործող նախագահ Դավիթ Իշխանյանն ու արտգործնախարար Դավիթ Բաբայանը  չեն ընդունել առաջադրված մեղադրանքները:

Արկադի Ղուկասյանը հայտարարել է, որ  2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Ղարաբաղում եւ վարձկաններ Արցախում չեն եղել։ 

«Կար Պաշտպանության նախարարություն և հայկական բանակ, որը ֆինանսավորվում էր Հայաստանի Հանրապետության կողմից»,- նշել է նա ու ընդգծել, որ Հայաստանը հանդիսացել է Արցախի անվտանգության երաշխավորը:

«Ես ի վիճակի չէի կատարելու մեղադրական եզրակացության մեջ ենթադրվող արարքները։ Ես սիրում եմ իմ ժողովրդին, բայց ազգայնական չեմ»,- հայտարարել է Դավիթ Բաբայանը։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 3-ին։

 

Աղբյուր` Փաստինֆո

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11