Բալյան Արտաշես. փոքրամարմին ու մեծահոգի նահատակը Բռնակոթից

23.12.2021 10:44
2478

Բալյան Արտաշես Ալբերտի. ծնվել է 1985 թ. հունվարի 5-ին Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում, սովորել է Բռնակոթի միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է: Պարտադիր զինվորական ծառայությունն անց է կացրել Արցախի հանրապետության Մարտունի քաղաքի զորամասում:

Զորացրվելուց հետո Արտաշեսը պայմանագրային ծառայության է անցել Սիսիանի զորամասում:

Ամուսնացած էր՝ ունի երկու զավակ:

Արտաշեսի մասին հայրը՝ Ալբերտն է պատմում. «Տղաս փոքրամարմին,կատակասեր ու անսահման բարի մարդ էր: Ընկերասեր էր, հարգալից, մեծ ու փոքր ճանաչող: Որդուս մասին որեւէ մեկն ինձ վատ բան չի ասել՝ երբեք:

 Հրաշալի ընտանիք ուներ, լավ հարս ունեմ, հրաշալի թոռներ, նրանք տղայիցս մնացած ամենաթանկն են: Արտաշեսս գնդացրորդ էր, 13 տարվա ծառայության ընթացքում բազմաթիվ պատվոգրեր է ստացել:

Պատերազմի առաջին օրն են նրան Արցախ տարել: Մինչեւ հոկտեմբերի 2-ը զանգահարում էր, հոկտեմբերի 2-ից նրանից լուր չունեինք: Յոթ ամիս հետո՝ 2021 թ. ապրիլի 5-ին, մեզ տեղեկացրին, որ ԴՆԹ-ն համընկել է, հարսս գնացել ու հագուստից ճանաչել էր:

Ծանր է, իմ տղան կյանք չտեսած հեռացավ, հիմա էլ նրա երեխաները պիտի առանց հոր մեծանան: Փոքր թոռնիկս ամբողջ օրը երկնքին է նայում, ասում է՝ պապան այնտեղ է, պապան մեզ տեսնում է: Տառապանք է տեսնել այրիացած հարսիդ ու թոռներիդ կարոտը...»:

Արտաշեսի ընկերները ափսոսանքով են խոսում նրա մասին. «Արտաշը լավ տղա էր, մաքուր ու բարի հոգի ուներ: Երբեք ու ոչ մեկի օգնության խնդրանքը չէր մերժում: Մարտական դիրքերում հազար ու մի դժվարություն էր լինում, տասը տարուց ավելի էր ծառայել, բայց ոչ մի անգամ չի բողոքել դժվարություններից, նույնիսկ կատակում էր ու այդպես հաղթահարում բարդ իրավիճակները: Փոքրամարմին, բայց մեծահոգի մարդ էր: Նրա տեղը երեւում է, պատերազմից հետո ինչքան էլ ծիծաղում ենք, միեւնույն է լիաթոք ուրախանալ չենք կարողանում, քանի որ նրանք՝ մեզ հետ դիրք պահած, նույն բլինդաժում /գետնատնակ/ տարիներ ապրած տղերքը, մեզ հետ չեն...»:

Բալյան Արտաշեսի հետ կապն ընդհատվել է 2020 թ. հոկտեմբերի 2-ին: Նրա աճյունը հողին է հանձնվել 2021 թ. ապրիլի 7-ին՝ Սիսիանի զինվորական պանթեոնում:

Տիգրանուհի Բադալյան

Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ Կապան համայնքում քաղաքաշինության բնագավառում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ

28.10.2026 23:10

Զեղծшրարները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲ

28.10.2026 22:57

Ընկավ Արցախի սահմանին

28.10.2026 15:54

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ

28.10.2026 15:44

Ադրբեջանն ինչ ուզել է հայկական կողմից, ստացել է՝ Արցախից մինչև Գորիս-Կապան ճանապարհ. միակողմանի զիջումները պետք է դադարեցնել. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)

28.10.2026 15:13

Քոլեջում խստացված ռեժիմ է

28.10.2026 15:10

Ընտանեկան բռնnւթյան դեմ Աննա Հակոբյանի նախագիծը ԱԺ-ն ընդունել է 1-ին ընթերցմամբ

28.10.2026 14:56

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է

28.10.2026 14:39

Թույլ չենք տալու, որ մեր ընտանեկան մոդելը ներկայացվի որպես բռնության մոդել. Աննա Գրիգորյան

28.10.2026 14:33

ԱԺ-ն քննարկում է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրինագիծը

28.10.2026 12:39

Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել

28.10.2026 12:31

Նախնական արդյունքներով՝ Նեթանյահուի դաշինքը բավարար մանդատներ չի ստացել կառավարություն ձևավորելու համար

28.10.2026 12:11