Բանաձև՝ Սյունիքի և Կալիֆորնիայի միջև քույր հարաբերությունների հաստատման մասին

18.08.2021 15:26
1304

Կալիֆորնիայի վեհաժողովի անդամ Քրիս Հոլդենը բանաձև է ներկայացրել Հայաստանի Սյունիքի մարզի և Կալիֆորնիա նահանգի միջև քույր հարաբերությունների հաստատման մասին։

Բանաձևը հայտարարում է Կալիֆորնիայի համերաշխությունը Սյունիքի հետ և կխրախուսի և կնպաստի փոխշահավետ կրթական, տնտեսական և մշակութային փոխանակումներին: Բանաձևի համահեղինակներից է նաև վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանը։

«Հազարավոր տարիներ շարունակ Սյունիքը պատմամշակութային խոր նշանակություն է ունեցել Հայաստանի և աշխարհի համար։ Սյունիքի հետ մեր հարաբերությունների ամրապնդումը գալիս է օրհասական պահին, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի նման տարածաշրջանային ուժերը վտանգ են ներկայացնում նրա գոյության համար», - ասել է Քրիս Հոլդենը:

Նշվում է, որ Սյունիքը Հայաստանի հին թագավորության գավառներից է և ներկայումս սահմանակից է Արցախին, Ադրբեջանին և Իրանին: Սյունիքում է գտնվում հայկական Սթոունհենջը` Քարահունջը, որը սկիզբ է առնում բրոնզի դարաշրջանից, Ուղտասար լեռան ժայռապատկերները, որոնք 7000 տարեկան են, 9 -րդ դարի Տաթևի վանքը, որը ծառայել է որպես դպրոցական և հոգևոր գործունեության կենտրոն: Մարզի ամենաբնակեցված քաղաքը նրա մայրաքաղաքն է` Կապանը` 43,000 բնակիչներով:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայերի դեմ Ադրբեջանի վերսկսված պատերազմից հետո ադրբեջանական զինուժը մտել է Հայաստանի Հանրապետություն և 3,5 կիլոմետր շարժվեց դեպի Սյունիք՝ ամբողջությամբ գրավելով Սև լիճը: Հաջորդ օրը ադրբեջանական զինուժը խախտեց սահմանի երկու այլ հատվածներ և գրավեց Հայաստանի ավելի շատ տարածքներ: Ադրբեջանի անօրինական ներկայությունը մնում է Սյունիքում՝ սպառնալով Հայաստանի ինքնիշխանությանը և այնտեղ ապրող մարդկանց»,- ասվում է վեհաժողովի անդամ Քրիս Հոլդենի էջում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40