Բանակի բարեփոխման գործընթացը սկսված է և ամեն ամսվա հետ նոր թափ է ստանալու. Փաշինյան

16.11.2022 21:28
1006

Հայաստանի հաջորդ տարվա պետական բյուջեով պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված են 509 մլրդ դրամ. ռազմական ծախսերի աճը 2018-ի նկատմամբ կազմում է 113 տոկոս:

Այս մասին ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2023 թվականի բյուջեի հարկային եկամտային մասը պլանավորում ենք 2 տրլն 204 մլրդ դրամ, որը 2018 թվականի ցուցանիշից ավելի է 946 մլրդ դրամով կամ 75.1 տոկոսով: 4.5 տարի անց՝ անցած լինելով պատերազմի և կորոնավիրուսի միջով, մենք առաջարկում ենք բյուջե, որը 2018 թվականի բյուջեից ավելի է 75 տոկոսով: Ընդ որում, պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված են 509 մլրդ դրամ, աճը 2018-ի նկատմամբ 113 տոկոս է, այսինքն՝ կրկնապատիկից ավելի, իսկ 2022 թվականի նկատմամբ աճը 47 տոկոս է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը խոսեց նաև կամավոր ատեստավորման միջոցով զինծառայողների աշխատավարձերի բարձրացման նախաձեռնությանը։

«Սրանով մենք անցում ենք կատարում պրոֆեսիոնալ բանակի: Այս համատեքստում պիտի ընդգծեմ այն բարեփոխումների հատուկ կարևորությունը, որ մենք իրականացնում ենք ռազմական կրթության ոլորտում՝ ընդգծելով, որ այն մեր երիտասարդները, ովքեր կընտրեն ռազմական մասնագիտությունը և ավարտելով ռազմաուսումնական հաստատությունը, կստանան նշանակում, այդ պահին նրանք կստանան բնակարան, որը կլինի նրանց սեփականությունը, և որն ամբողջությամբ օտարելու իրավունք կստանան ծառայության պայմանագրային ժամկետն ավարտելուց հետո: Բանակի բարեփոխման գործընթացը սկսված է և ամեն ամսվա հետ նոր թափ է ստանալու»,- շեշտեց Կառավարության ղեկավարը:

armtimes.com

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22