«Բանակցվում է փուլային տարբերակը». Մամեդյարով

28.04.2020 17:04
1163

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը minval.az կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Ադրբեջանն իրավունք ունի միջազգայնորեն ճանաչված սահմաններում վերականգնել իր տարածքային ամբողջականությունը բոլոր միջոցներով»:

Լրագրողը հիշեցրել է, որ մի քանի օր առաջ տեղի են ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները տեսակապի միջոցով: Նրա հարցին այն մասին, թե արդյոք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ փուլային տարբերակով ԼՂ խնդրի կարգավորման մասին հայտարարությունից և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի` Լավրովին հակադարձելուց հետո ճիշտ չէր լինի ընդհանրապես հրաժարվել այս տեսափուլից, կամ արդյոք իմաստ ունեն հետագա բանակցություններն այն պարագայում, երբ հայկական կողմը հրաժարվում է դուրս բերել զորքերը, Մամեդյարովը պատասխանել է, որ ապրիլի 21-ին տեղի ունեցած բանակցությունները տարբերվել են միայն հեռավար կազմակերպմամբ, սակայն դրանք ընթացել են նույն ձևաչափով և օրակարգով:

«Հիմնվելով ինչպես մեր պետության բարձրագույն օրենքի, այնպես էլ միջազգային իրավունքի վրա՝ Ադրբեջանն իրավունք ունի ցանկացած միջոցով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»,-ասել է Մամեդյարովը:

Նրա խոսքով՝ ՀՀ արտգործնախարարը ՌԴ արտգործնախարարի՝ փուլային կարգավորման մասին հայտարարությանը պատասխանեց, որ հողերի վերադարձի հարց չի քննարկվում, ինչպես նաև խոսեց անվտանգության հարցերի և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի մասին: Ըստ Մամեդյարովի՝ «այդ հայտարարությունն արվել է ներքին լսարանին հանգստացնելու համար, հակառակ դեպքում հայտարարությունից ժամեր անց նա պարզապես չէր միանա տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվող բանակցություններին»: Նա նշել է, թե «հայկական կողմը, զգալով, որ փակուղի է մտել, փորձում է վնաս հասցնել բանակցային գործընթացին, միևնույն ժամանակ մեղքը գցելով Ադրբեջանի վրա»:

«Համանախագահների կողմից մեկ անգամ չէ, որ ուրվագծվել են բանակցությունների շրջանակները և դրանցում միշտ եղել են կարգավորման փուլային տարբերակի տարրերը»,-նշել է Մամեդյարովը:

Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, թե ինչ է իրենից ներկայացնում փուլային տարբերակը, հնչեցրել է «Ղարաբաղում երկու համայնքների համատեղ ապրելու» և «Լեռնային Ղարաբաղի շրջակա 7 տարածքների վերադարձի մասին» թեզերը: Հայկական կողմին էլ Մամեդյարովը «խորհուրդ է տվել սեփական ժողովրդին պատրաստել խաղաղության»:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կազմակերպած առցանց կլոր սեղանի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ներկայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին գտնվում է փաստաթուղթ, որն Անդրկովկասում ձգձգված հակամարտության փուլային կարգավորում է ենթադրում: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով ՌԴ արտգործնախարարի հայտարարությանը, ըստ որի՝ բանակցային սեղանին դրված է փուլային կարգավորման տարբերակը, հայտարարել էր, որ Արցախի հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքների մեջ գոյություն ունի ինքնորոշման սկզբունքը, որը հայկական կողմերի համար առաջնային, գերակա տարրն է: Ըստ Զոհրաբ Մնացականյանի` խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով, իսկ զիջումներ չեն եղել և չեն լինելու:

Աղբյուրը՝ tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40