ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են արել վերաբացել Լաչինի միջանցքը

27.04.2023 14:40
1044

 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողները դարձյալ կոչ են արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը և բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԽԽՎ Ադրբեջանի մոնիտորինգի համազեկուցողներ Իեն Լիդել-Գրենջերի (Միացյալ Թագավորություն) և Լիզ Քրիստոֆերսենի (Նորվեգիա), ինչպես նաև Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենի (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգի (Շվեդիա) տարածած հայտարարությունը:  

«Վերահաստատում ենք 2022 թ. դեկտեմբերի 16-ին հրապարակված մեր կոչը՝ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, և հիշեցնում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թ. դեկտեմբերի 21-ի որոշումը՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի, և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի հրամանը: Վերջինս նշում է, որ «Ադրբեջանը պետք է  ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով», - նշել են համազեկուցողները։

Հայտարարությունում նաև նշվում է, որ Հայաստանը դիմելու է Արդարադատության միջազգային դատարան՝ ապրիլի 23-ին Լաչինի միջանցքի երկայնքով անցակետի տեղադրման հարցով։

«Կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ցանկացած միակողմանի քայլերից, որոնք կարող են ավելի բարդացնել բանակցային ջանքերը, որոնց ԵՄ-ն աջակցում է ամենաբարձր մակարդակով և Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ։ Կոչ ենք անում ակտիվացնել սահմանային հարցերի շուրջ բանակցությունները և բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով», - ասված է հայտարարությունում։

Համազեկուցողները նաև նշում են, որ ԵԽԽՎ զեկուցող Փոլ Գավանը (Իռլանդիա) փորձել է նաև մուտք գործել Լաչինի միջանցք՝ անմիջապես տեղում ծանոթանալու իրավիճակին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40