Բանակը մշտապես լինելու է ուշադրության կենտրոնում. նախագահն անդրադարձել է մարտունակության բարձրացմանն ուղղված աշխատանքներին (Տեսանյութ)

02.07.2020 11:46
1128

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է ԱՀ Նախագահի 2020-2025 թթ. ծրագրի հիմնական ուղղություններին:

Իր խոսքում Արայիկ Հարությունյանն ասել է, որ հունիսի 29-ին, ԱՀ Սահմանադրության պահանջներին համապատասխան, հրապարակվել է Հանրապետության Նախագահի 2020-2025 թթ. ծրագիրը, որի հիմքում եղել է իր՝ որպես ընտրված նախագահի նախընտրական ծրագիրը և «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» ու «Միասնական հայրենիք» կուսակցությունների միջև կնքված հուշագիրը:

Հանրապետության Նախագահի 2020-2025 թթ. ծրագրում գլխավոր խնդիրը բանակի մարտունակության ու պաշտպանունակության աստիճանի բարձրացումն է:

Կառավարման կարճ ժամանակահատվածում Ա. Հարությունյանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի հետ, այցելություններ առաջնագիծ, մարտական դիրքեր և ներկա գտնվել զորավարժությունների:

ԱՀ Նախագահը նշել է, որ բանակը մշտապես լինելու է իր ուշադրության կենտրոնում՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, գրաված դիրքից ու հնարավորությունից:

«Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ մեր ազգի ապագան պայմանավորված է հենց դրանով: Ծրագրված են մի շարք աշխատանքներ, որոնք, իհարկե, հրապարակման ենթակա չեն: Ամեն օր և ամեն ժամ մենք պետք է բարձրացնենք մեր մարտունակության աստիճանը: Եվ որոշ ժամանակ անց այդ ուղղությամբ արձանագրելու ենք լուրջ առաջընթաց: Նշեմ, որ այն, ինչ վերջին երկու տարիների ընթացքում եղել է բանակի մարտունակության բարձրացման, սոցիալ-կենցաղային պայմանների փոփոխության առումներով, կրելու է շարունակական բնույթ»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:

 

 
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40