Հարավային Կովկասում անվտանգության այլընտրանքային ճարտարապետության ձևավորման հեռանկարներ չեն նշմարվում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Արևմտյան երկրները փորձում են «ներթափանցել տարածաշրջան»՝ իրենց ռազմական շինարարության և կառավարման չափանիշներով։ Այդ երկրները չեն կարող և մտադիր էլ չեն ապահովել տարածաշրջանի կայունությունը»,-նշել է նա։
Զախարովան ընդգծել է, որ Երևանը ցանկացած պահի կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը։ Միևնույն ժամանակ, ոչ ոք Հայաստանին բռնի ուժով չի պահում կազմակերպությունում։ Երկիրն իրավունք ունի գործի դնելու կանոնադրությամբ նախատեսված բոլոր ընթացակարգերը և դուրս գալու կազմակերպությունից՝ կատարելով առկա պարտավորությունները։
tert.am