Բանակը վաղուց իշխանությունը պիտի վերցներ իր ձեռքը, ուսադիր կրողները դրժում են իրենց երդումը. Երվանդ Բոզոյան

09.01.2021 18:42
3544

Նիկոլ Փաշինյանը կոծկում է, թե ինչ է ստորագրվելու Մոսկվայում, և փորձելու է հիմնավորել, որ քանի որ պարտված կողմ ենք, ստիպված է անել այն, ինչ թելադրում է Ադրբեջանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ հիշեցնելով, որ պատերազմը հրահրվել էր հենց Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության պատճառով: Ըստ նրա՝ այս անգամ Նիկոլ Փաշինյանը չի կարող ասել, որ ժամանակ չկար հանրության հետ քննարկելու համար:

«Այն, ինչ ստորագրվելու է, Հայաստանում պոպուլյար չէ, ընդունելի չէ, այդ պատճառով էլ կոծկում է: Իշխանության գալուց հետո նույնիսկ նախկին իշխանությունների սառնարան էր բացում, ցույց էր տալիս՝ դրա մեջ ինչ կա՝ ցույց տալով, թե ինչքան թափանցիկ է աշխատում: Հիշում եք՝ նշում էր, որ եթե Արցախի հարցի հետ կապած ինչ-որ բան լինի, հանրաքվե կնշանակի, կքննարկի ժողովրդի հետ, իսկ հիմա տեսնում ենք՝ ինչ «թափանցիկ» է աշխատում Փաշինյանը: Այն, ինչ կատարվեց 2,5 տարի առաջ, թատերական ներկայացում էր պարզունակ զանգվածի համար, ինչի շնորհիվ ձևավորեց քիչ թե շատ ամուր իշխանություն, գրավեց պետական կառույցները՝ սկզբից գործադիրը, հետո օրենսդիրը, վերջում էր ՍԴ-ն, միայն դատական համակարգը չհաջողվեց գրավել»,-ասաց նա:

Երվանդ Բոզոյանի խոսքով՝ այն, ինչ կատարել է Փաշինյանը, աննախադեպ է համաշխարհային պատմության տեսանկյունից:

«Ցանկացած Ճ կլասի երկրում, այն, ինչ կատարել է Փաշինյանը, դրա կեսը կատարեին, այդ երկրում անմիջապես կլիներ ռազմական հեղաշրջում. բանակը իշխանությունը կվերցներ իր ձեռքը, կձևավորեր նոր իշխանություն: Ես ապշած եմ, թե Հայաստանում ինչ աստիճանի է թլպատված ուսադիրների համակարգը: Երբ ասում ենք՝ ուժային կառույցներ՝ բանակ, ԱԱԾ ոստիկանություն, կարող ենք ասել, որ դարձել են շարքային չինովնիկներ, ովքեր ուսադիրներ են կրում, երդում են տալիս, բայց այդ երդումը առոչինչ է իրենց համար: Իրենց աչքի առաջ փաստացի կատարվում է պետականության փլուզում, և իրենք դիտորդի կարգավիճակում հետևում են՝ ինչ է կատարվում»,-ընդգծեց նա՝ հավելով, որ ուսադիր կրողների կողմից երդումը դրժելը մեծագույն հանցագործություն է, ցանկացած երկրում այդպիսիները կանգնում են ռազմական տրիբունալի առաջ:

Քիչ առաջ վերադարձանք Կոզեն աղբյուրից. 1983 թ. հոկտեմբերի 7-ին այդտեղ է հողին հանձնվել Հայոց մեծ սպարապետ, Սյունիքի ազատարար Գարեգին Նժդեհի մասունքների մի մասը

07.10.2026 16:24

Խորհրդակցություն Հայոց Եկեղեցու դեմ նախաձեռնված հակասահմանադրական քայլերի շուրջ

07.10.2026 15:53

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

07.10.2026 15:15

Ցերեկույթ Կապանում` նվիրված աշխարհահռչակ հայագետ և բյուզանդագետ Նիկողայոս Ադոնցին

07.10.2026 15:03

Սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. ի՞նչ է առաջարկվում քաղաքացիներին

07.10.2026 14:47

ԶՊՄԿ-ն մասնակցեց հայ-բրիտանական բիզնես ֆորումին

07.10.2026 14:22

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

07.10.2026 14:05

Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Չերնիգովի մարզի բնակելի հինգհարկանի շենքին․ կա 5 զոհ և 26 վիրավոր

07.10.2026 14:01

Սոչիում և Սիրիուսում փակել են լողափերը՝ մինչև 100 000 տոննա նավթ տեղափոխող լցանավի հրդեհի պատճառով

07.10.2026 12:30

Նոյեմբերի 1-ից կթանկանան Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու տուրքերը

07.10.2026 12:19

«Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է

07.10.2026 11:58

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի խոսքը գրադարանավարի օրվա կապակցությամբ

07.10.2026 11:32