Բանդան ՀՀ-ում նոր «Հոկտեմբերի 27» էր նախապատրաստում․ ձերբակալվածների թիվը կմեծանա

18.09.2024 17:45
877

«Բանդան ՀՀ-ում նոր «Հոկտեմբերի 27» էր նախապատրաստում. ձերբակալվածների թիվը կմեծանա»: Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց  Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝  անդրադառնալով ԱԱԾ-ի բացահայտմանը, ըստ որի՝ Հայաստանի քաղաքացիներ ու ԼՂ-ի նախկին բնակիչներ զինված հեղաշրջման նախապատրաստական աշխատանքների մեջ են ընդգրկվել ՌԴ-ում, որից հետո պետք է վերադառնային Հայաստան ու փորձեին հեղաշրջում իրականացնել:   

Ըստ Խաչատրյանի՝ ՀՀ քաղաքացիներին ուղարկել են Դոնի Ռոստով, որպեսզի իբր վարժական հմտություններ ձեռք բերեն և վերադառնան՝ ՀՀ-ում զինված ծառայություն իրականացնեն, բայց իրական նպատակը եղել է ահաբեկչություն իրականացնելը. «Նրանք այնտեղ պատրաստվում էին որպես մասնագիտացված ահաբեկիչ ՀՀ-ի դեմ գործելու համար։ Որոշները հրաժարվել են մասնակցել այդ վարժական միջոցառումներին, իսկ մյուս մասը շարունակել է, և կարևորը այն է, որ արդեն ձերբակալվածներ կան»։

Խաչատրյանը կարծում է, որ նախապատրաստական աշխատանքներին ավելի շատ մարդիկ են մասնակցել. «Կարծում եմ, որ 7 հոգով չէր սահմանափակվում, կարծում եմ՝ տասնյակ անձինք ենք ընդգրկված եղել բանդայի մեջ, որոնք պետք է ոստիկանության զորքերի դեմ գործեին և պետական իշխանության դեմ իրենց գործողությունները պետք է ավարտին հասցնեին։ Հանցափորձը կարելի է համարել չավարտված, որովհետև ուժային կառույցները շատ լավ են աշխատել»։

Պատգամավորը նշեց, որ նման դեպքերին պետք է լուրջ վերաբերվել, իսկ այն անձինք, որոնք ներգրավված են նման գործողությունների մեջ, պետք է ամենախիստ պատասխանատվության ենթարկվեն. «Դա բարոյական առումով հայրենիքի դավաճանություն է»։

 

Մանրամասն՝ տեսանյութում

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10