«ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ». ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Գորիսի պետական համալսարանում

16.06.2022 14:42
2683

Օրերս ԳՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում ոլորտում ճանաչված տնտեսագետ, ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, Երևանի պետական համալսարանի և Հայ-ռուսական համալսարանի դասախոս, «Գառնի ինվեստ» ՈԻՎԿ խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն Բագրատ Ասատրյանի և «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ:

Հանդիպմանը ներկա էին Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կ. Լազարյանը, ԳՊՀ-ի «Տնտեսագիտություն», «Կառավարում» մասնագիտությունների ուսանողներ, դասախոսներ և ոլորտով հետաքրքրվածներ:

 ԳՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Թ. Մարությանը ողջունեց հյուրերին՝ շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար, որի նպատակը ՀՀ բանկային համակարգում տեղի ունեցած փոփոխությունները, ՀՀ Անկախության հռչակագրին վերաբերող փաստաթղթերն ու բարեփոխումները քննարկելն է: «Մենք ուրախ ենք ԳՊՀ-ում հյուրընկալել ոլորտում ճանաչված հայտնի մասնագետների, ովքեր իրենց ունեցած գիտելիքներն ու փորձը կփոխանցեն մեր ուսանողներին և դասախոսներին: Շնորհակալություն ենք հայտնում նման նախաձեռնության համար և ակնկալում, որ շարունակական կլինեն թեմատիկ բանախոսությունները»,-նշեց նա:

Բագրատ Ասատրյանը «Բանկային համակարգի բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով բանախոսության շրջանակներում ակտիվ հարց ու պատասխանի միջոցով  ներկայացրեց բանկային համակարգի բարեփոխումները, բանկերի գործունեության կարգավորման հիմունքները, բանկային ռիսկերը և ՀՀ բանկային համակարգի զարգացման գործոններն ու միտումները:

Վերջինս, ով հեղինակ է ավելի քան 20 գիտական հրապարակումների, անդրադարձավ նաև իր հեղինակած «Բանկային գործ» ուսումնական ձեռնարկին, որն ամփոփում է բանկային գործունեության ծագման և զարգացման պատմությունը,  ՀՀ-ում ժամանակակից բանկային համակարգի ձևավորման և իրավական կարգավորման փուլերն ու առանձնահատկությունները, բանկային գործառնությունների զարգացման միտումները ՀՀ-ում և միջազգային փորձի օրինակները: Նշենք, որ «Բանկային գործ»-ը միակ դասագիրքն է Հայաստանի բանկային համակարգի մասին, և մեծ պահանջարկի պատճառով վերահրատարակվել է: Հեղինակը գրքի մեկ օրինակ նվիրաբերեց ԳՊՀ-ի գրադարանային ֆոնդին:

Հանդիպման ավարտին Արամ Մանուկյանը խոսեց ՀՀ Անկախության գործընթացի՝ 1990-91 թթ. շրջափուլին վերաբերող կարևոր իրադարձությունների ու փաստաթղթերի մասին, շեշտեց անկախության՝ որպես բարձրագույն արժեքի պահպանման օրապահանջ գերակայությունը և ներկաներին նվիրեց ՀՀ Անկախության հռչակագրի հուշանվերային տարբերակները: Լսարանը շատ ակտիվ արձագանքեց քննարկվող թեմաներին, իսկ հյուրերը շնորհակալություն հայտնեցին ԳՊՀ-ին՝ ջերմ ընդունելության համար: 

 

Մարգարիտա Իվանյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40