Բանկային նոր մասնաճյուղ Կապանում

12.03.2015 16:21
3307

Կապանի նախկին հանրախանութի վերակառուցված մասնաշենքի առաջին հարկում այսուհետեւ կգործի «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Կապան» մասնաճյուղը:

Մարտի 6-ին տեղի ունեցած նորամուտի միջոցառմանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Կարապետյանը, Կապանի եւ Քաջարանի քաղաքապետերը, մարզի բանկային ոլորտի ներկայացուցիչներ, գործարարներ, հրավիրված անձինք: Հյուրերը շրջեցին մասնաճյուղի տարածքում, ծանոթացան աշխատանքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, այնուհետեւ մասնաճյուղի նորամուտն օրհնեց Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը:

«Մենք բավականին հավակնոտ ծրագրեր ունենք Կապան քաղաքում, - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Ամերիաբանկի» մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը, - մասնավորապես նախատեսում ենք առաջին տարվա ընթացքում մոտ երկու հազար հաճախորդի հաշիվ բացել Կապան քաղաքում, ակտիվ վարկավորում եւ ավանդների հավաքում իրականացնել, այս պահի դրությամբ ունենք 20 աշխատակից, բիզնեսի ծավալի ընդլայնմանը զուգընթաց աշխատատեղերի քանակը կավելանա, ամենակարեւորը` «Կապան» մասնաճյուղում բանկային ծառայությունների նոր չափանիշներ եւ նոր ստանդարտներ ենք նախատեսում, դա ակնհայտ է մասնաճյուղի ինտերիերից եւ դիզայնից: Հուսով եմ, որ բացի մասնաճյուղի շենքային պայմաններից` բանկային ծառայությունների նոր չափանիշներ մուտք կգործեն Կապան` նպաստելով քաղաքի ընդհանուր զարգացմանը»:

Կադրերի վերապատրաստման առնչությամբ պատասխանելով «Սյունյաց երկրի» հարցին, Արման Բարսեղյանը տեղեկացրեց, թե որտեղ բացվում են «Ամերիաբանկի» մասնաճյուղեր, կադրերն ընտրվում են տեղից: «Կապան» մասնաճյուղի կադրերն ընտրվել են անցյալ տարի, վեց ամիս վերապատրաստվել են Երեւանում` անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ ստանալուց հետո եկել մասնաճյուղում աշխատելու:

Ի դեպ, «Ամերիաբանկի» նորաբաց «Կապան» մասնաճյուղը հանդես է գալիս «Ես սիրում եմ Սյունիքը» հատուկ արշավով, որ հնարավորություն է տալիս հաճախորդներին օգտվել արտոնյալ պայմաններով ծառայություններից: Արշավի շրջանակներում թողարկվելու են «Ես սիրում եմ Սյունիքը» տոնական վճարային քարտեր, որոնք հնարավորություն են ընձեռում մասնաճյուղի հաճախորդներին մինչեւ 2015թ. դեկտեմբերի 31-ը օգտվել լրացուցիչ արտոնություններից, ընդ որում` քարտը տրամադրվում է «Ամերիաբանկի» «Կապան» մասնաճյուղում մարտի 6-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում:

Ինչպես տեղեկանում ենք հաղորդագրությունից, որ լրագրողներին տրամադրեց «Ամերիաբանկի» մամուլի ծառայությունը, «Ամերիաբանկի» 2014 թվականի գործունեության արդյունքները վկայում են, որ այն Հայաստանի բանկային համակարգում զբաղեցնում է առաջատար դիրք մի շարք կարեւոր ցուցանիշների, մասնավորապես, ակտիվների, պարտավորությունների, վարկային ներդրումների, հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների եւ շահույթի մասով: «Անցյալ տարի աճել են նաեւ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները, ինչը վկայում է «Ամերիաբանկի» կայուն զարգացման եւ բանկի նկատմամբ հանրության մեծ վստահության մասին», - կարդում ենք հայտարարության մեջ:

Մասնաճյուղի բացման արարողությունը եզրափակվեց խաղարկությամբ, եղավ երեք շահում:

Մնում է ավելացնել, որ նորաբաց «Կապանը» «Ամերիաբանկի» տասնմեկերորդ մասնաճյուղն է հանրապետությունում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34