Բանտարկյալները մի շարք արտոնություններ կստանան Հայաստանում

01.11.2018 17:13
1253

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին։

Բանտարկյալներին հնարավոր կլինի տեղափոխել իրենց տներին ավելի մոտ գտնվող բանտեր։ ՀՀ քրեակատարողական օրենսգրքում այս և այլ փոփոխությունների նախագիծը հավանության ստացավ կառավարության այսօրվա նիստում։

Արդարադատության փոխնախարարի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ այդ դեպքում ընտանիքի համար ավելի հեշտ կլինի այցելել բանտարկյալին։

Դատապարտյալին երկարատև տեսակցության (մինչև երեք օր) հնարավորություն կտրվի։ Սա վերաբերում է նաև ծանր հանցանք գործած մարդկանց։ Ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար բանտերում անհրաժեշտ հարմարություններով սենյակներ կլինեն։

«Մենք համարում ենք, որ անկախ նրանից` անձը ինչ հանցանք է գործել, եթե կան օրենքով նախատեսված հիմքեր անձին կարճատև մեկնում տալու համար, ապա մենք այդ անձին կտրամադրենք, իսկ անվտանգության ապահովումը կկազմակերպվի։ Կարճատև մեկնում կտրվի այն դեպքում նաև, երբ նրա երեխան  կյանքի դժվար իրավիճակում է հայտնվել», - ասաց Հովհաննիսյանը:

Բացի այդ, կվերանայվի 14 տարվա վաղեմության նորմը։ Թույլատրվելու է նաև, որ դատապարտյալն ամսվա ընթացքում ոչ թե մինչև 30 հազար դրամի գնումներ անի, այլ 60 հազարի` հաշվի առնելով, որ գնաճ է տեղի ունեցել, և առավելագույն շեմը պահպանելն արդարացված չէ:

Բանտարկյալները կկարողանան ID քարտ ստանալ (ինքնուրույն կամ բանտի վարչակազմի միջոցով) այն դեպքում, եթե նրանց պետք լինի անշարժ գույքի հետ կապված կամ այլ նմանատիպ գործարքներին մասնակցել։ Սակայն դատարանի որոշմամբ նա կարող է զրկվել այդ իրավունքից։

Առաջարկությունների փաթեթը մշակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ` դատապարտյալների իրավունքները պաշտպանելու նպատակով։ 

 

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40