Բաքուն եւ Երեւանը պայմանավորվել են խաղաղության պայմանագրի գլխավոր կետերի շուրջ. Չավուշօղլու

11.10.2022 14:22
1180

Ադրբեջանը եւ Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել խաղաղության պայմանագրի սկզբունքային կետերի շուրջ, մնում է իրականացնել դրանք։ Այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն։

«Ըստ սկզբունքային կետերի (դրանք հինգն են)՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Այստեղ են մտնում միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանազատումը եւ այլն։ Մնում է միայն իրականացնել դրանք»,- ասել է Չավուշօղլուն Tvnet հեռուստաալիքի հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Երեւանի հետ Անկարայի հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ Բաքվի եւ Երեւանի բանակցությունները խաղաղության պայմանագրի վերաբերյալ չեն կարող միմյանցից անկախ ընթանալ։

«Մենք քանիցս ասել ենք այս մասին»,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։

Հաղորդավարի հարցին, թե արդյոք դա Թուրքիայի «կարմիր գիծն» է, Չավուշօղլուն հաստատական պատասխան է տվել։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաեւ ավելացրել է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Պրահայում դրական ընթացք է ունեցել։ Ընդ որում՝ Չավուշօղլուն նշել է, որ պաշտոնական Երեւանի վրա  ճնշում է գործադրվում ինչպես երկրի ներսում, այնպես էլ սփյուռքի կողմից։ 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22