Բաքուն հակադարձում է ՌԴ ՊՆ հայտարարությանը

27.03.2022 01:04
1718

Պաշտոնական Բաքուն հակադարձում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության այսօրվա հայտարարությանը՝ «ափսոսանք» հայտնելով, թե այն «միակողմանի է» և «իրականությանը չի համապատասխանում»:

Այսօր հրապարակած հայտարարությունում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշում է, որ գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովը նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցում հայտնել էր, թե «ճշտվում են դիրքերը և տեղակայման վայրերը», ապա պնդում է, որ այսօր առավոտյան հայկական կողմը «դիվերսիայի փորձ» է ձեռնարկել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դեմ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, պնդում է, թե Բաքուն հավատարիմ է մնում 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությանը, որի 4-րդ կետին համապատասխան «դեռ չի իրականացվել Ադրբեջանի տարածքից հայկական բանակի և հայկական ամօրինական զինված կազմավորումների մնացորդների լիակատար դուրսբերումը», հետևաբար՝ Հայաստանն է խախտում հայտարարության դրույթները:

Բաքուն պնդում է, թե ՌԴ ՊՆ հայտարարությունը հակասում է երկկողմ հարաբերությունների էությանը և այս տարվա փետրվարի 22-ին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը վերստին հայտարարում է, որ այդ երկրի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ անվամբ վարչատարածքային միավոր, և Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը կոչ է անում «ապահովել Ադրբեջանի տարածքից հայկական բանակի և հայկական անօրինական զինված խմբավորումների մնացորդների լիակատար դուրսբերումը», ինչպես նաև չօգտագործել Լեռնային Ղարաբաղ տերմինը:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40