«Բաքուն կարող է հարկադրել խաղաղություն Հայաստանին», հայտարարել է Ադրբեջանի ԱԽ քարտուղարը

06.11.2024 18:53
657

Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը սպառնացել է՝ «Ադրբեջանը, որպես հաղթանակած երկիր և տարածաշրջանի ռազմական ուժերի կենտրոն, կարող է պարտադրել Հայաստանին խաղաղություն՝ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ», հաղորդում է ադրբեջանական Report գործակալությունը։

Իր հոդվածում, որը հրապարակվել է երկուշաբթի, «Ադրբեջան» թերթում, ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, որ իր երկիրը «հաջողությամբ ձևավորել է պաշտպանության և հակազդեցության համակարգ, որը կարճ ժամանակում կարող է պատասխան տալ ցանկացած արտաքին սպառնալիքի»։

Բաքուն, սակայն, պարբերաբար դժգոհում է Հայաստանի «ռազմականացումից», հայտարարում «խաղաղության ուղղությամբ ջանքերի գործադրման մասին»։ Մինչդեռ ԱԽ քարտուղարն ընդգծել է «Հայաստանի համար անհրաժեշտությունը՝ ազատվել արտաքին ազդեցություններից, որոնք վնասում են երկրի շահերին»:

Հայկական կողմը, մինչդեռ, երեկ հայտնեց, որ Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։ Սա չգաղտնազերծվող փաստաթղթի 11-րդ խմբագրությունն է։ Իսկ անցած շաբաթ արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմի հետ աշխատում են փաստաթղթի «մեկ-երկու ձևակերպման» շուրջ, որից հետո, ըստ նրա, այն պատրաստ կլինի ստորագրման։

azatutyun.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24