Բաքուն կրկին Երևանի հետ խաղաղության հասնելու ճանապարհի «հիմնական խոչընդոտներն» է թվարկել

17.10.2024 19:47
613

Բաքուն Երևանի հետ խաղաղության հասնելու ճանապարհի «հիմնական խոչընդոտներն» է կրկին թվարկել՝ Հայաստանի Սահմանադրությունը, Ֆրանսիայի, արևմտյան այլ երկրների կողմից «Հայաստանի զինումը»։ Այս մասին Newsweek-ում իր հեղինակած հոդվածում գրում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Ադրբեջանցի պաշտոնյան հայ - ադրբեջանական բանակցային գործընթացին անդրադառնում է COP29-ի համատեքստում, պնդելով, թե Բաքուն ոչ միայն կլիմայական ճգնաժամը թուլացնելու, այլև հարևան Հայաստանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ է ջանքեր գործադրում:

«Այդուհանդերձ, մեր ճանապարհին հիմնական խոչընդոտները պահպանվում են։ Առաջինը Հայաստանի Սահմանադրությունն է», - գրում է Հաջիևը՝ կրկին պնդելով, թե Հայաստանի Մայր օրենքը Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներ է պարունակում։

«Երկրորդ՝ մեզ մտահոգում է նաև Ֆրանսիայի և արևմտյան այլ երկրների կողմից Հայաստանի ինտենսիվ զինումը, որը ծառայում է ոչ թե խաղաղության, այլ զավթողականության վերածննդին», - հոդվածում գրում է Իլհամ Ալիևի օգնականը»:

azatutyun.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22