«Սասնա ծռեր»-ից ևս երկու անդամ ազատ արձակվեց կալանքից

20.07.2018 15:49
1331

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Գեւորգ Իրիցյանը եւ Թաթուլ Թամրազյանը ազատ արձակվեցին 500,000 դրամ գրավի դիմաց։Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում էր «Սասնա Ծռեր»-ի գործով դատական նիստը։

a1plus.am-ը հայտնում է, որ խափանման միջոցները փոխելու միջնորդությամբ հանդես էր եկել հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը՝ խնդրելով կալանավորումը փոխել՝ ընտրելով այլընտրանքային խափանման միջոց՝ օրինակ գրավ։

Այսօրվա դատական նիստին ամբաստանյալներից Մարտիրոս Հակոբյանը եւ Արամ Հակոբյանը չէին ներկայացել, քանի որ առողջական խնդիրների պատճառով գտնվում են բժշկական կենտրոններում։ Իսկ մեկ շաբաթ առաջ ազատ արձակված Թորոս Թորոսյանն էլ դատարանին խնդրել էր առանց իրեն նիստն անցկացնել, քանի որ որդին ավտովթարից մահացել է։

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 27-ին։

7or.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40