«TRIPP» նախագծի շահագործման ժամկետի երկու տարբերակ է քննարկվում. վարչապետ

14.11.2025 12:29
613

«TRIPP» նախագծի շահագործման իրավունքի ժամկետի շուրջ քննարկվում է երկու տարբերակ՝ 49 և 99 տարի: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները և համագործակցությունը» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում: Նա հավելել է, որ ներդրումային վերադարձի հաշվարկներն են որոշելու վերջնական ժամկետը։

«Այդտեղ ներդրումներ են արվելու և ներդրողը պետք է ունենա որոշակի երաշխիք, որ իր ներդրումները հետ է ստանալու շահույթի որոշակի մարժայով։ Եթե մենք, օրինակ, ասենք, որ հինգ տարով ենք տալիս այդ հողը, ոչ մեկ ներդրում չի անի, որովհետև անիրատեսական է հինգ տարում այդքան ներդրած գումարը հետ ստանալ։ Եվ հիմա այդ քննարկումներն են, ընդ որում այդ քննարկումներին մեր վերաբերմունքը այսպես ասած տեխնիկատնտեսական է կամ ֆինանսատնտեսական է։ Այսինքն այստեղ մենք քաղաքական կոմպոնենտ չենք տեսնում մի պարզ պատճառով, չկա այդ տեղ քաղաքական կոմպոնենտ, այն տեղ կա ֆինանսական կոմպոնենտ, ով ինչքան է ներդնելու և որն է հաշվարկը, թե ինչքան ժամանակում այդ ներդրումները կարող են հետ ստացվել որոշակի շահույթով»,- նշեց վարչապետը։

Վարչապետը իր խոսքում ընդգծեց, որ տարածքային ռելիեֆային սահմանափակումների պատճառով ենթակառուցվածքները՝ գազամուղերը, նավթամուղերը, էլեկտրահաղորդման գծերը կարող են անցնել այլ երթուղիներով, ինչն, ըստ նրա, թելադրված է տեխնիկատնտեսական և ինժեներական արդյունավետությամբ։

«Այլ տեղեր ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության ցանկացած այլ տարածք»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ տարածքային կարգավիճակի վերաբերյալ ընդդիմադիր շրջանակների հարցադրումները փորձ են անում խնդիր ներկայացնել, մինչդեռ, ըստ վարչապետի՝ «ՀՀ որևէ ինստիտուտ, սահմանադրությամբ ու օրենսդրությամբ նախատեսված որևէ գործառույթային սահմանափակում չի ունենալու այդ տարածքների նկատմամբ»։

Նրա խոսքով՝ թույլատրելի սահմանափակումները կարող են լինել նույնքան, որքան Երևանի գործարանների կամ Զվարթնոց օդանավակայանի դեպքում։

Վարչապետը անդրադարձավ նաև «հատվածական սահմանազատման» թեմային՝ ասելով, որ ենթակառուցվածքների կառուցումից առաջ անհրաժեշտ է սահմանների հստակեցում։

«Եթե ենթակառուցվածքի համար անհրաժեշտ է, օրինակ, ուղիղ հինգ կիլոմետր լայնությամբ գոտի, նախ պետք է սահմանազատում իրականացվի, որպեսզի շինարարը հստակ իմանա՝ որ երկրի տարածքում է աշխատում»,- հայտարարեց նա։

Փաշինյանի խոսքով՝ սահմանազատման ընթացակարգը կարգավորվում է 2024-ին վավերացված երկկողմ հանձնաժողովների կանոնակարգով։

Խոսելով նախագծի կառավարման մեխանիզմի մասին՝ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանում կիրառվող կառուցապատման իրավունքի ինստիտուտը ենթադրում է, որ ներդրողը ստանում է հող՝ կառուցապատման և շահույթ ստանալու նպատակով, սակայն հողն ամբողջ ժամանակ մնում է ՀՀ սեփականությունը։

«Կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո գույքը դառնում է Հայաստանի Հանրապետության սեփականություն»,- նշեց նա։

Վարչապետը հիշեցրեց նաև Վաշինգտոնի օգոստոսի 8-ի հռչակագրի դրույթը, ըստ որի Հայաստանը և ԱՄՆ-ը պետք է քննարկեն երրորդ կողմերի ներգրավման շրջանակը:

«Ցանկացած ներդրողի ներգրավման համար անհրաժեշտ է Հայաստանի և ԱՄՆ-ի համաձայնությունը»,- ընդգծեց Փաշինյանը:

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25